Architecturendesign.net-ը ներկայացրել է աշխարհի ամենատարբեր անկյուններում տեղակայված հյուրանոցները, որտեղ անցկացրած հանգիստն իսկապես անմոռանալի կլինի: Ֆոտոշարքում տեղ գտած հյուրանոցների շարքում ներառված են այնպիսիները, որոնք կգրավեն և՛ շքեղ հանգիստը նախընտրողներին, և՛ բնության սիրահարներին, և՛ էքստրեմալ զբոսաշրջիկներին:
1. Grand Hotel Տիմեո, Սիցիլիա
Տեղակայված Տորամինա լեռան լանջերին՝ Grand Hotel Timeo հյուրանոցից հիանալի տեսարան է բացվում դեպի Սիցիլիայի հրաբխային ափն ու Էթնա հրաբուխը: Այն շրջապատված է հնագույն ճարտարապետությամբ:
Ցանկանո՞ւմ ես վաճառել բնակարան
2. Hotel De L’Europe, Ամստերդամ
Նախապես կառուցված լինելով որպես ամրոց՝ քաղաքը զավթիչներից պաշտպանելու համար, Hotel De L’Euope հյուրանոցը զբաղեցված է եղել 17-րդ դարից ի վեր: Հյուրանոցը նայում է դեպի գեղեցիկ Ամստել գետը:
Զբաղեցնելով հսկա երկնաքերի վերին հարկերը՝ Ritz Carlton-ը համարվում է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը, որտեղից հիանալի տեսարաններ են բացվում դեպի քաղաք: Հյուրանոցին է պատկանում նաև աշխարհի ամենաբարձր լողավազանը՝ տեղակայված 118-րդ հարկում:
Ցանկանո՞ւմ ես վաճառել բնակարան
4. Lion Sands, Հարավային Աֆրիկա
Lion Sands-ն ամբողջովին բացօթյա հյուրանոց է, որն ստիպում է զգալ վայրի բնության շունչը: Հյուրանոցի «սենյակները» բավականին բարձր են տեղակայված՝ կենդանիների հետ հանդիպումներից խուսափելու համար:
Ցանկանո՞ւմ ես վաճառել բնակարան
5. Gritti Palace, Վենետիկ
Կառուցված լինելով 1475-ին՝ Gritti Palace-ը տեղակայված է Մեծ Ջրանցքի (Կանալե Գրանդե) ամենագրավիչ հատվածներից մեկում: Այն ժամանակին պատկանել է Վենետիկի դուքսին և այժմ էլ ներկայանում է ավանդական վենտիկյան ոճով:
6. Aqua Dome, Ավստրիա
Այս առողջարանը տեղակայված է Ալպերի 6400 մետր բարձրություններում և շրջապատված է 160 կմ երկարությամբ ձգվող լեռնադահուկային լանջերով: Հյուրանոցն առաջարկում է սպա ծառայություն տաք ջրերում:
Տեղակայված Ճամայկայի ափերին գտնվող կրաքարային ժայռերում՝ Քարանձավային հյուրանոցը հնարավորություն է տալիս հնարավորինս մոտ գտնվել Ատլանտյան օվկիանոսին:
8. Conrad Rangali Island Resort, Մալդիվներ
Անհավանական հյուրանոցն առաջարկում է աշխարհում առաջին իրական ստորջրյա տարածքում գտնվող հյուրանոցային սենյակը:
9. Hotel Kakslauttanen, Ֆինլանդիա
Հազարավոր մարդիկ հանգրվանում են այստեղ՝ տեսնելու անչափ գեղեցիկ Հյուսիսափայլի լույսերը:
10. Hotel de Glace, Կանադա
Այս սառցե հյուրանոցը հալչում է ամեն ամառ և ամբողջովին վերակառուցվում է ամեն տարի:
11. Anantara Golden Triangle Elephant Camp and Resort, Թայլանդ
Առողջարանը ներկայանում է շքեղ հանգստյան պայմաններով, բայց հյուրանոցի պատերից դուրս Ձեզ կարող են դիմավորել հարավասիական հարյուրավոր փղեր:
12. Jade Mountain, Սենթ Լյուսիա
Հյուրանոցը կառուցվել է ժայռի գագաթին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Կարիբյան օվկիանոսի լեռները:
13. Four Seasons Bora Bora, Ֆրանսիական Պոլինեզիա
Այս հյուրանոցը կառուցվել է սեփական կղզու վրա և մեղրամիսն անցկացնելու ամենահայտնի վայերից է: Սպիտակ ավազով ափ, բյուրեղյա մաքրության ջրեր և աստղազարդ երկինք: Այս ամենից բացի այստեղստորջրյա էքսկուրսիա է առաջարկվում հյուրանոցի ծովային աշխարհի կենսաբանի ուղեկցությամբ:
Ցանկանո՞ւմ ես վաճառել բնակարան
14. Viceroy Hotel, Բալի
Բալիի արքայական ընտանիքի նստավայրը ժամանակին տեղակայված է եղել շրջակա գյուղերում՝ «Արքաների հովտում»: Viceroy հյուրանոցը բաղկացած է 25 առանձին վիլլայից՝ լողավազաններով:
15. «Giraffe Manor», Քենիա
Այս հյուրանոցը գտնվում է 570 քառ. մետր տարածք զբաղեցնող անտառում, և այստեղ կարելի է գտնել վտանգված տեսակի Ռոթսչայլդ ընձուղտների ու այլ կենդանիների:
16. Hotel Villa Honegg, Շվեյցարիա
Հյորանոցը կառուցվել է 1905-ին՝ Շվեյցարիայի սրտում գտնվող Բուրգենստոկ լեռան լանջին:
17. Aescher, Շվեյցարիա
Aescher հյուրանոցն այնքան բարձր է տեղակայված Ապենզելերլենդ լեռներում, որ այնտեղ հասնել հնարավոր է քայլելով կամ ճոպանուղու օգնությամբ միայն:
18. First World Hotel, Մալայզիա
Այս հյուրանոցն անունը («Առաջին աշխարհ») ստացել է իր հսկայական չափսերի շնորհիվ: Այստեղ, ընդհանուր առմամբ, 6000 սենյակ կա: Հյուրանոցն ունի 46,451 քառ. մետր տարածք զբաղեցնող փակ թեմատիկ զբոսայգիներ, առևտրի կենտրոններ, ռեստորաններ ու խոշոր խաղատուն:
19. Quinta Real Zacatecas, Մեքսիկա
Այս շքեղ հյուրանոցը պատմական ժամանակաշրջանի ցլամարտի փոփոխված արենա է: Հյուրանոցի սենյակները դուրս են նայում շինության կենտրոնի հրապարակ: Այստեղ կարելի է համտեսել ավանդական խոհանոցի ուտեստներ ու գիշերել քարե ու փայտե աղեղնաձև անկողիններում:
20. Hotel Moulin de Roc, Ֆրանսիա
Դորդոն գետ ափերինն կառուցված հնագույն հողմաղացը վերափոխվել է հոյակապ հյուրանոցի:
Ցանկանո՞ւմ ես վաճառել բնակարան
21. Radisson Blu Hotel, Բեռլին, Գերմանիա
Radisson Blu հյուրանոցում է գտնվում աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիումը, որը երևում է յուրաքանչյուր սենյակից: 25 մետր բարձրությամբ ակվարիումում 50 տարբեր տեսակի արևադարձային ձուկ է բնակվում:
22. Hotel Parador de Ronda, Իսպանիա
Parador-ը նայում է 120 մետր խորություն ունեցող Տագուս կիրճին՝ հնագույն կամրջի հարևանությամբ:
23. Marina Bay Sands, Սինգապուր
Անսահման լողավազանը, որը տեղակայված է տանիքին, իրար է միացնում հյուրանոցի 57 հարկանի երեք աշտարակը: Այն հարուստ է ժամանցային կենտրոններով՝ խանութներ, խաղատներ, պատկերասրահներ, ռեստորաններ:
Ցանկանո՞ւմ ես վաճառել բնակարան
Ցանկանո՞ւմ ես վաճառել բնակարան
24. Le Sirenuse, Իտալիա
Ամալֆի հանրահայտ ժայռային լողափին տեղակայված Le Sirenuse հյուրանոցը 18-րդ դարից ի վեր բազմիցս հյուրընկալել է դեսպանների, կարդինալների, արքեպիսկոպոսների:
25. «Բուրջ Խալիֆա», Դուբայ
«Բուրջ Խալիֆա» աշտարակն ամենաբարձրն է աշխարհում (828 մետր), որի բարձրությունը «Էմփայր Սթեյս Բիլդինգի» բարձրության կրկնակին է: Մոնումենտալ կառույցն ընդգրկում է 9 հյուրանոց, 30000 բնակարան, գրասենյակ:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US