Խոյ
Դուք առանձննապես չեք հետևում մաքրությանը, հետևաբար ձեզ հարմար կլինի այն վերանորոգումը, որի մի մասը անփութությունն ու թեթևակի անկարգությունն է։ Այո, պարզվում է՝ նման ինտերիերի համար էլ են վճարում։
Ցուլ
Չեք սիրում չափազանց գերժամանակակից վերանորոգում, հետևաբար, ձեզ ավելի շատ հոգեհարազատ կլինի ռետրո ոճի կամ իտալական դիզայնի պես ինչ-որ բան։ Նման սենյակում ձեզ լավ ու հարմարավետ կզգաք։
Ցանկանո՞ւմ ես վաճառել բնակարան
Երկվորյակներ
Ձեզ դուր է գալիս մինիմալիզմը, որից լավ ճաշակի հոտ է փչում։ Նախընտրում եք ննջարանը վերանորոգելիս կիրառել դիզայներների նորագույն մտահղացումները՝ ցանկալի է՝ բաց նրբերանգներով։
Խեցգետին
Չեք ընկնում վերջին միտումների հետևից՝ գերադասելով ննջարանների ավանդական տարբերակները։ Ձեզ հարմարավետ զգալու համար բավարարվում եք մեծ մահճակալով, մի երկու լուսամփոփով ու հարմարավետ կոմոդով։
Առյուծ
Ձեզ դուր է գալիս հնարավորինս հարուստ դիզայնով վերանորոգումը։ Ննջարանը վերածում եք թագավորական մահիճով հանգստավայրի, որտեղ ձեր հանգստի համար ձեռքի տակ պիտի ամեն անհրաժեշտ բան լինի։
Ցանկանո՞ւմ ես վաճառել բնակարան
Կույս
Քանի որ սիրում եք մաքրությունն ու կարգուկանոնը, նախընտրում եք մինիմալիստական ոճն ու իտալական կահույքի դիզայնը։ Շատ շքեղ ննջարան է։
Կշեռք
Միշտ նախապատվությունը տալիս եք հրատապ բաների, վերանորոգման ժամանակ հաշվի եք առնում բոլոր ժամանակակից միտումները։ Ժամերով նայում եք կատալոգներն ու ընտրում ամենից ոճավոր տարբերակը։
Կարիճ
Ձեր ննջարանը նման չէ վերանորգման սովորական տարբերակներին։ Բոլորը չէ, որ կըմբռնեն դրա ձևավորումը,բ փոխարենը ինքներդ ձեր ննջարանում շատ հարմարավետ կզգաք։
Աղեղնավոր
Ձեր ննջարանում անպայման ինչ-որ ինքնատիպ, անձամբ ձեր կողմից ներմուծած մի բան պտի լինի։ Հնարավոր է՝ պատվիրեք ամբողջ պատով մեկ կտավ կամ նախշեր առաստաղին։
Այծեղջյուր
Վառ, ավելի վառ, ամենավառ․․․ Դուք պաշտում եք պոզիտիվ բաները, ուստի ձեր ննջարանը հենց այդ ոճով վերանորոգել կտաք։ Չեք վախենում ինչ-որ նոր ու փորձնական բան անել։ Արդյունքը ձեզ անչափ կգոհացնի։
Ջրհոս
Ձեր ննջարանում միշտ հարմարավետ պիտի լինի։ Հաշվի եք առնում կահույքի որակն ու նոր պատվիրում։ Թող որ անգամ փոքրիկ լինի, փոխարենը լավը կլինի և երկար կծառայի ձեզ։
Ձկներ
Ձեզ դուր են գալիս գունամատիտային նրբերանգները, ուստիև ձեր ննջարանի դիզայնը անչափ նուրբ ու ռոմանտիկ է։ Ձեզ շատ հարմարավետ ու ներդաշնակ եք զգում։
Հուսով ենք՝ մեզ հաջողվեց ոգեշնչել ձեզ։ Եթե ձեր ծրագրերում վերանորոգում կար, ուրեմն արդեն գիտեք՝ հատկապես որ գաղափարների ու կանոնների հետ պիտի հաշվի նստեք։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US