Վերանորոգե՞լ թե՝ ոչ վարձակալությամբ ձեռք բերված բնակարանը

27.09.2017

Վարձակալությամբ ձեռք բերված բնակարանը կարող է որոշակի վերանորոգման կարիք ունենալ: Այս դեպքում լավագույն լուծումը ի սկզբանե  Ձեր ճաշակին և ցանկություններին համապատասխան բնակարան վարձակալելն է: Սակայն, եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք վերանորոգել այդ բնակարանը, հետևե՛ք այս կարևոր նախապայմաններին.

1.Պայմանավորվե՛ք սեփականատիրոջ հետ նախօրոք

Վերանորոգման մասին սեփականատիրոջը պետք է զգուշացնել նախօրոք. սա ունի երկու հիմանական պատճառ: Առաջինը այն է, որ, հնարավոր է, սեփականատերը չի ցանկանում, որ իր բանակարանում փոփոխություններ կատարվեն: Երկրորդ՝ հնարավոր է ձեռք բերել պայմանավորվածություն և վերանորոգման ծախսերը ներառել վարձակալության արժեքի մեջ: Այս դեպքում վերանորոգումը կլինի փոխշահավետ:

2.Միա՛յն կոսմետիկ վերանորոգում

Եթե նույնիսկ պատրաստվում եք այդ բնակարանում ապրել երկարաժամկետ, կապիտալ վերանորոգումը կլինի անհեթեթություն. նախ՝ ավելորդ ծախսեր կլինեն, երկրորդ՝ ավելորդ ժամանակ. մի խոսքով՝ գլխացավանք: Կոսմետիկ փոքրիկ թարմացումը լավագույն որոշումը  կլինի:

3.Տեխնիկա և կահույք

Բնակարանը թարմացնելու լավագույն միջոցներից է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կահույքը և տեխնիկան կարելի է տեղափոխել նոր բնակարան: Այս դեպքում խուսափե՛ք ներկառուցվող պահարաններից և խոշոր գնումներից:

Տե՛ս նաև՝  Կատարյալ ննջարան՝ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US