Ներքին հարդարման վերաբերյալ դիզայների խորհուրդները. ննջասենյակ

03.10.2017

Շատերը կարծում են, որ ննջասենյակի ձեւավորումը ժամանակի անիմաստ կորուստ է, քանի որ այդ սենյակը միայն քնելու համար է: Սակայն նման պնդման հետ համաձայնելը դժվար է: Չէ՞ որ մարդը կյանքի գրեթե 1/3-րդն անցկացնում է հենց ննջասենյակում, այդ պատճառով դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն տրամադրել:

Այդ սենյակը հատուկ դեր ունի. հյուրերն այնտեղ հազվադեպ են մտնում, իսկ ահա տերերն այստեղ վերադառնում են ամեն երեկո, որպեսզի քաղցր քնի միջոցով թոթափեն առօրյայի հոգսերը: Այդ պատճառով էլ ամեն ինչ ննջասենյակում պետք է պարուրված լինի խաղաղությամբ եւ առանձնությամբ, տրամադրի լիարժեք հանգստի:

Ննջարանի ներքին ձեւավորումն ու գունային գամման, որպես կանոն, պետք է համապատասխանեն դրա չափերին: Փոքր ննջարանում գերադասելի է օգտագործել թեթեւ, եթերային երանգներ՝ ազատության եւ տարածության տպավորություն ստեղծելու համար: Ընդարձակ ննջարանին ավելի համապատասխան են վառ, հագեցած գույները: Դրանք սենյակին հարմարավետություն կհաղորդեն:

Եթե ձեր ննջարանի պատերը ներկված լինեն ծիրանագույն, առարկաները տաք, ոսկեգույն երանգ կստանան: Ննջարանի դիզայնը կարելի է լրացնել թեթեւ, սպիտակ վարագույրներով՝ աննկատելիորեն ամրացված ժապավենին: Հակադրությունները կմեղմանան, վառ ցոլքերը կցրվեն, եւ ամբողջ սենյակը կստանա նուրբ վարդագույն երանգ: Երկնագույնը՝ զուսպ սպիտակի եւ բաց կապույտի համադրությամբ, ննջարանին տալիս են ոչ միայն էլեգանտ, այլեւ շքեղ տեսք:

Եթե սենյակը մութ է, կարիք չկա պատերը պաստառապատել, ինչպես նաեւ  չափազանց մուգ երանգներով ներկել:

Ննջարանի համար շատ կարեւոր է մահճակալի տեղադրման խնդիրը: Այն հյուսիսային կողմում տեղադրելը բարենպաստ է հանգիստ քնի համար: Մահճակալի հյուսիս-արեւելյան դիրքն ակտիվ մարդկանց համար է, բայց բարենպաստ չէ վատառողջ եւ անքնությամբ տառապող մարդկանց համար:

                  Ճիշտ ժամանակն է ձեռք բերելու սեփական անշարժ գույքը                    

Ննջարանի արևելյան ոճը պետք է արտահայտվի կահավորման խիստ նրբությամբ: Արեւելյան կոլորիտ ստեղծելու համար կարեւոր են դետալները՝ մահճակալներին կից ցածր պահարանիկները: Մահճակալի վերնամասը պետք է լինի խիստ, բայց, միաժամանակ, էլեգանտ: Ուշադրության արժանի են նաեւ սեղանի վրայի լուսամփոփը եւ ծաղիկների կոմպոզիցիայով ավանդական սեւ ծաղկամանը:

Արեւելյան ոճի ննջարանն ավելի հատուկ է երիտասարդներին, ովքեր նոր են կյանք մտնում: Դա կօգնի նրանց իրականացնել իրենց ցանկությունները եւ ընդլայնել մտահորիզոնը:

Մահճակալի հարավ-արեւելյան դիրքն էլ բարենպաստ է գործարարների համար:

Ննջարանում մթնոլորտը պետք է լինի հանգիստ եւ խաղաղ: Չի կարելի չարաշահել հայելիների թիվը, քանի որ դրանք նպաստում են աշխուժացմանը: Բավական են հարդարասեղանի կամ պատից կախված հայելիները: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել պահարանի դռան վրա գտնվող հայելին: Կահույքը պետք է տեղադրել՝ հաշվի առնելով մահճակալի դիրքը: Անկախ կահույքի ընտրությունից, խուսափեք սուր ծայրերից, որոնք ուղղված կլինեն դեպի մահճակալը: Օգտագործեք հարթ ձեւեր: Գեղեցիկ կդիտվեն ուղղանկյունաձեւ եւ քառակուսի պահարանիկները, եթե փայտն անկյուններում կլորացված է:

Հարդարասեղանի հայելին պետք է լինի մեծ. դա ննջարանը դարձնում է ավելի ընդարձակ եւ լուսավոր: Սեղանիկը կարելի է տեղադրել վատ լուսավորված մասում, քանի որ հայելին կարտացոլի լրացուցիչ լույս՝ ընդարձակության տպավորություն հաղորդելով սենյակին: Ցանկացած դեպքում հարդարասեղանի դիրքը կախված է ձեր ննջարանի հատակագծից եւ ճաշակից:

Ննջարանին թարմություն կհաղորդեն բույսերը: Նպատակահարմար են բույսեր, որոնք շատ ջրելու կարիք չունեն: Եթե հողն ամանում չափից ավելի խոնավ է, ապա կառաջանան բորբոսասնկեր, որոնք կարող են ալերգիայի պատճառ դառնալ: Ծաղիկների (հակինթ, հասմիկ) սուր հոտը խանգարում է քնելուն, բայց պետք չէ ննջարանը զրկել բույսերից: Ձեզ շատ լավ կզգաք արմավենու, ֆիկուսի, դափնու ոչ մեծ թփի կողքին:

Ննջարանի հատակը պետք է լինի փափուկ եւ տաք: Դրա համար անհրաժեշտ է մահճակալի մոտ գորգ փռել:

Կարդ՛ նաև՝ Էքստրեմալ, շքեղ և էկզոտիկ. 25 հյուրանոց, որոնք, ասես, դրախտ լինեն Երկրի վրա (լուսանկարներով)

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US