Անշարժ գույքի գները հազվադեպ կարող են մեզ ուրախացնել, հատկապես, երբ երազանքների տունը գտնվում է Ֆրանսիայում կամ Իտալիայում:
9 տներ ամբողջ աշխարհից, որոնք կարելի է ձեռք բերել 1 եվրոյով կամ բոլորովին անվճար:
Ռուբե, Ֆրանսիա
Առաջարկություն. Ֆրանսիական փոքրիկ քաղաքում, որ գտնվում է Բելգիայի հետ սահմանին, վաճառվում են տներ՝ սիմվոլիկ 1 եվրո արժողությամբ: Ծրագրի նպատակն է նոր շունչ հաղորդել քաղաքին:
Պայաման. Տունը պետք է վերականգնել սեփական միջոցներով և չվաճառել առնվազն 5 տարի:
Առաջարկ. Տները վաճառվում են էնֆիլդ համայնքում. սա ունի մեկ նպատակ. հին տներին գեղեցիկ և նոր տեսք տալ: Վաճառքից առաջ քաղաքային իշխանությունները կատարում են տների վերականգնման աշխատանք:
Պայման. Առաջարկը գործում է միայն այն անձանց համար, ովքեր ապրում կամ աշխատում են Լիվերպուլում:
Առաջարկ. Կարրեգա Լիգուրեի իշխանությունները ընդունել են այս նախագիծը, որը պետք է օգնի դատարկվող կոմունային: Սա Իտալիայի ամենաքիչ բնակեցված շրջաններից է, որը գտնվում է ծովի մակերևույթից 950 մետր բարձրության վրա:
Պայմանը. Տները պետք է վերանորոգել բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերով: Երկրորդ պայմանն այն է, որ տան արտաքին տեսքը պետք է էապես չփոխվի:
Առաջարկ. Կղզու իշխանությունները բախվել են տարածքի դատարկման խնդրի հետ և որոշել անվճար բաժանել հողատարածք ցանկացողներին:
Պայման. Կա միայն մեկ պայման. պետք է 3 տարում այնտեղ տուն կառուցել և տեղափոխվել ապրելու:
Առաջարկ. Այս փոքրիկ քաղաքը գտնվում է Իտալիայի կենտրոնում. այստեղ կա հատուկ ծրագիր՝ անշարժ գույքի վաճառք 1 եվրոյով: Առաջարկից կարող են օգտվել բոլորը՝ անկախ գրանցումից. տները պատկանում են անհատ սեփականատերերին, ովքեր ցանկանում են դրանցից ազատվել:
Պայման. Պետք է վճարել նոտարական փաստաթղթերի ծախսերը: Բացի այդ մեկ տարվա ընթացքում պետք է ներկայացնել վերակառուցման ծրագիրը և երկու ամսվա ընթացքում սկսել աշխատանքները:
Առաջարկ. Այս գյուղը գտնվում է Ավստրիայի հյուսիսում ու ունի բնակչության նվազեցման խնդիր, և 2009թ կառավարությունը առաջարկել է անվճար հողատարածք բոլոր նրանց, ովքեր ընտանիք կկազմեն 10 տարվա ընթացքում:
Պայման. Նոր սեփականատերերը պետք է հողատարածքում տուն կառուցեն 3 տարվա ընթացքում: Եթե պայմանները չիրագործեն, նրանք կտուգանվեն 12.000 եվրոյով:
Առաջարկ. Բնակչության նվազեցման պատճառով քաղաքում անշարժ գույք գնել այնքան արժե, որքան մոտակա սրճարաններում մեկ բաժակ սուրճը՝ 1 եվրո: Տները, որոնք հիմնովին վերանորոգման կարիք ունեն արժեն 100$, իսկ այն տները, որոնք բոլորովին քանդված են՝ տրվում են անվճար:
Պայման. Տները գտնվում են չափազանց վատ վիճակում և բնակվելու համար պետք է վերանորոգել, իսկ վերանորոգել պետք է սեփական միջոցներով: Վերանորոգելը պարտադիր պայման է 5 տարվա ընթացքում:
Առաջարկ. Ֆրանսիական այս կոմունան նոր բնակիչներ ներգրավելու նպատակով որոշել է վաճառել հողատարածքները՝ 1ք.մ.-ի դիմաց 1 եվրո արժեքով:
Իսկ որքա՞ն արժե անշարժ գույքը Հայաստանում. ԱՅՍՏԵՂ
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US