8 քաղաք, որտեղ կարող եք տուն գնել 1 եվրոյով

04.10.2017

Անշարժ գույքի գները հազվադեպ կարող են մեզ ուրախացնել, հատկապես, երբ երազանքների տունը գտնվում է Ֆրանսիայում կամ Իտալիայում:

9 տներ ամբողջ աշխարհից, որոնք կարելի է ձեռք բերել 1 եվրոյով կամ բոլորովին անվճար:

Ռուբե, Ֆրանսիա

Առաջարկություն. Ֆրանսիական փոքրիկ քաղաքում, որ գտնվում է Բելգիայի հետ սահմանին, վաճառվում են տներ՝ սիմվոլիկ 1 եվրո արժողությամբ: Ծրագրի նպատակն է նոր շունչ հաղորդել քաղաքին:

Պայաման. Տունը պետք է վերականգնել սեփական միջոցներով և չվաճառել առնվազն 5 տարի:

Լիվերպուլ , Անգլիա

 

Առաջարկ. Տները վաճառվում են էնֆիլդ համայնքում. սա ունի մեկ նպատակ. հին տներին գեղեցիկ և նոր տեսք տալ: Վաճառքից առաջ քաղաքային իշխանությունները կատարում են տների վերականգնման աշխատանք:

Պայման. Առաջարկը գործում է միայն այն անձանց համար, ովքեր ապրում կամ աշխատում են Լիվերպուլում:

Կարրեգա Լիգուրե , Իտալիա

 

Առաջարկ. Կարրեգա Լիգուրեի իշխանությունները ընդունել են այս նախագիծը, որը պետք է օգնի դատարկվող կոմունային: Սա Իտալիայի ամենաքիչ բնակեցված շրջաններից է, որը գտնվում է ծովի մակերևույթից 950 մետր բարձրության վրա:

Պայմանը. Տները պետք է վերանորոգել բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերով: Երկրորդ պայմանն այն է, որ տան արտաքին տեսքը պետք է էապես չփոխվի:

Հոկկայդո կղզիներ, Ճապոնիա

 

Առաջարկ. Կղզու իշխանությունները բախվել են տարածքի դատարկման խնդրի հետ և որոշել անվճար բաժանել հողատարածք ցանկացողներին:

Պայման. Կա միայն մեկ պայման. պետք է 3 տարում  այնտեղ տուն կառուցել և տեղափոխվել ապրելու:

Լեչչե-նեի-Մարսի, Իտալիա

 

Առաջարկ. Այս փոքրիկ քաղաքը գտնվում է Իտալիայի կենտրոնում. այստեղ կա հատուկ ծրագիր՝ անշարժ գույքի վաճառք 1 եվրոյով: Առաջարկից կարող են օգտվել բոլորը՝ անկախ գրանցումից. տները պատկանում են անհատ սեփականատերերին, ովքեր ցանկանում են դրանցից ազատվել:

Պայման. Պետք է վճարել նոտարական փաստաթղթերի ծախսերը: Բացի այդ մեկ տարվա ընթացքում պետք է ներկայացնել  վերակառուցման ծրագիրը և երկու ամսվա ընթացքում սկսել աշխատանքները:

Ռապպոտտենշտեյն, Ավստրիա

 

Առաջարկ. Այս գյուղը գտնվում է Ավստրիայի հյուսիսում ու ունի բնակչության նվազեցման խնդիր, և 2009թ կառավարությունը առաջարկել է անվճար հողատարածք  բոլոր նրանց, ովքեր ընտանիք կկազմեն 10 տարվա ընթացքում:

Պայման. Նոր սեփականատերերը պետք է հողատարածքում տուն կառուցեն 3 տարվա ընթացքում: Եթե պայմանները չիրագործեն, նրանք կտուգանվեն 12.000 եվրոյով:

Գանջի, Իտալիա

 

Առաջարկ.  Բնակչության նվազեցման պատճառով քաղաքում անշարժ գույք գնել այնքան արժե, որքան մոտակա սրճարաններում մեկ բաժակ սուրճը՝ 1 եվրո: Տները, որոնք հիմնովին վերանորոգման կարիք ունեն արժեն 100$, իսկ այն տները, որոնք բոլորովին քանդված են՝ տրվում են անվճար: 

Պայման. Տները գտնվում են չափազանց վատ վիճակում և բնակվելու համար պետք է վերանորոգել, իսկ վերանորոգել պետք է սեփական միջոցներով: Վերանորոգելը պարտադիր պայման է 5 տարվա ընթացքում:

 Շան-դյու-Բյուլ, Ֆրանսիա

 

Առաջարկ. Ֆրանսիական այս կոմունան նոր բնակիչներ ներգրավելու նպատակով որոշել է վաճառել հողատարածքները՝ 1ք.մ.-ի դիմաց 1 եվրո արժեքով:

Իսկ որքա՞ն արժե անշարժ գույքը Հայաստանում. ԱՅՍՏԵՂ

 

 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US