25 ժամանակակից ճարտարապետների, որոնց աշխատանքներն իսկապես ոգեշնչող են։

31.03.2018

1. Անտոնի Գաուդի։

Կատալոնական մոդեռնիզմի ամենահայտնի ներկայացուցիչ Անտոնի Գաուդին (1856-1926) առանձնացել է իր ոճով։ Նա Sagrada Familia կաթոլիկ ցնցող եկեղեցու ճարտարապետն է։

2. Ֆրենկ Գերի։

1929 թվականին ծնվել է Կանադայի Տորոնտո քաղաքում։ Ամերիկյան Vanity Fair պարբերականը նրան անվանել է ժամանակակից աշխարհի գլխավոր ճարտարապետ։ Նրա առավել հայտնի աշխատանքներն են Իսպանիայի Բիլբաո քաղաքում գտնվող Գուգենհեյմի թանգարանը (Guggenheim Museum in Bilbao), Ուոլթ Դիսնեյի անվան համերգասրահը Լոս Անջելեսում (Walt Disney Concert Hall), Լուի Վիտոնի հիմնադրամի շենքը (Louis Vuitton Foundation) Փարիզում, Երաժշտության թանգարանը (Experience Music Project) Սիեթլում։

 

3. Ֆրենկ Լլոյդ Ռայթ։

Ամերիկացի հանրահայտ ճարտարապետ, դիզայներ, գրող և ուսուցիչ Ֆրենկ Լլոյդ Ռայթը (1867-1959) նախագծել է ավելի քան հազար շինություն ու կառույց, որոնցից 532-ը կյանքի են կոչվել։ Նրա աշխատանքներից են Ջրվեժի վրայի տունը (Falling Water), որը որակվել է որպես ողջ պատմության մեջ ամերիկյան ճարտարապետության լավագույն աշխատանք։

Անշարժ գույք Հայաստանում

 

4. Ռենցո Պիանո։

1937 թվականին ծնվել է Իտալիայի Ջենովա քաղաքում։ Իտալացի ճարտարապետ ու ինժեներ է, որը 1998 թվականին արժանացել է հեղինակավոր Պրիտցկերովյան մրցանակին, իսկ 2006 թվականին TIME պարբերականի կողմից անվանվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Նրա հայտնի աշխատանքներն են Մորգանի գրադարանն ու թանգարանը (Morgan Library) Նյու Յորքում, NEMO (NEMO science museum) թանգարանը Ամստերդամում, Նյու Յորքում գտնվող New York Times Building երկնաքերը և Լոնդոնի The Shard երկնաքերը։ Վերջինս պատկերված է լուսանկարում և ԵՄ տարածքում գտնվող ամենաբարձր շենքն է։

 

5. Յոյ Մին Պեյ։ 

1917 թվականին ծնվել է Կանտոնեում (Չինաստան)։ Նա չինական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ է։ Հեղինակել է մի շարք հայտնի աշխատանքներ, որոնց թվում են Կոլորադոյում գտնվող Մթնոլորտի հետազոտման ազգային գիտահետազոտական կենտրոնը (National Center for Atmospheric Research), Մասաչուսեթսում գտնվող Ջոն Քենեդու գրադարանը (John F. Kennedy Library), Փարիզի Լուվրի մուտքի մոտ գտնվող ապակյա ու պողպատյա բուրգը (Muse du Louvre) և Կատարոււմ գտնվող Իսլամական արվեստի թանգարանը (Museum of Islamic Art)։

 

6. Սեզար Պելի։

1926 թվականին ծնվել է Արգենտինայում և արգենտինական ծագումով ամերիկացի ճարտարապետ է։ Հայտնի է աշխարհի ամենաբարձր շենքերից մեկի կառուցմամբ։ Խոսքը Կուալա Լումպուրում գտնվող Պետրոնաս երկնաքեր-երկվորյակների (Petronas Twin Towers) մասին է։

 

7. Զահա Հադիդ։

Պրիտցկերովյան մրցանակի առաջին կին դափնեկիր Զահա Հադիդը (1950-2016) իրաքյան ծագմամբ բրիտանացի ճարտարապետ է։ Նրա հայտնի աշխատանքներից մեկը Չինաստանի Գուանչժոու քաղաքում գտնվող Օպերային թատրոնի (Guangzhou Opera House) շենքն է։

 

8. Սանտյագո Կալատրավա։

1951 թվականին Իսպանիայի Վալենսիա քաղաքում ծնված՝ Կալատրավան իսպանացի նեոֆուտուրիստ ճարտարապետ է, ժամանակակից աշխարհի ամենատաղանդավոր և ամենաազդեցիկ ճարտարապետներից մեկը։ Հայտնի է Վալենսիայում Սոֆյա թագուհու արվեստների պալատը (Palau de les Arts Reina Sofia) հեղինակելով։

Գնել բնակարան

 

9. Լե Կորբյուզե։

Ժամանակակից ճարտարապետության պիոներներից Լե Կորբյուզեն (1887-1965) շվեյցարական ծագմամբ ֆրանսիացի ճարտարապետ է։ Հայտնի աշխատանքներն են Unit dHabitation-ը (Մարսել), Villa la Roche-ը (Փարիզ) և Villa Savoye-ը (Պուասի)։

 

10. Մոշե Սաֆդի։

1938 թվականին ծնվել է Իսրայելի Հայֆա քաղաքում։ Իսրայելա-կանադա-ամերիկյան ճարտարապետ է, քաղաքային դիզայներ։ Ամենահայտնի ստեղծագործությունը Կանադայի Մոնրեալ քաղաքում գտնվող Habitat 67 բնակելի համալիրն է։

 

11. Վալտեր Գրոպիուս։

Գերմանացի ճարտարապետ է (1883-1969), Բաուհաուսի արվեստի դպրոցի (Bauhaus Art School) հիմնադիրն է։ Նրա առավել հայտնի աշխատանքներն են Սաքսոնիայում «Ֆագուս» գործարանը (պատկերված է լուսանկարում), Քյոլնում գտնվող Werkbund Exhibition ցուցասրահը, Իրաքում Բաղդադի համալսարանը (University of Baghdad) և այլն։

 

12. Լուիս Սալիվան։

Ամերիկացի այս ճարտարապետը (1856-1924) հայտնի է որպես երկնաքերերի ու մոդեռնիզմի հայր։ Շատերը նրան են համարում ժամանակակից երկնաքերի ստեղծող։ Սալիվանի առավել հայտնի աշխատանքներն են Մինեսոթայում գտնվող Օվատոնայի ազգային ֆերմերային բանկը (National Farmers Bank of Owatonna), որը պատկերված է լուսանկարում, Գրինելում գտնվող Առևտրի ազգային բանկը (Merchants National Bank) և այլն։

 

13. Ալվարուս Սիզա։

1933 թվականին ծնվել է Պորտուգալիայի Պորտու քաղաքում։ Պորտուգալացի հայտնի ճարտարապետ է, որը 1992 թվականին արժանացել է Պրիտցկերովյան մրցանակի։ Նրա աշխատանքների մեծ մասը գտնվում է Պորտուում, ինչպես օրինակ՝ Սերալվեսի ժամանակակից արվեստի թանգարանը (Serralves Museum of Contemporary Art)։ Նա նաև Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում գտնվող Իբերե Կամարգոյի հիմնադրամի թանգարանի (Ibere Camargo Foundation Museum) հեղինակն է։

 

14. Յորն Ուտզոն։

Դանիացի այս ճարտարապետը (1918-2008) հայտնի է Սիդնեյի օպերային թատրոնի (Sydney Opera House) իր նախագծով։ Նրա նախագիծը 1957 թվականին ճանաչվեց լավագույնը 32 երկրներից ներկայացված 233 նախագծերի թվում, որոնցից շատերի հեղինակները ներկայացվել էին տվյալ ժամանակվա առավել հայտնի ճարտարապետների կողմից։

 

15. Լյուդվիգ Միս վան դեր Ռոե։

Գերմանա-ամերիկյան ճարտարապետ է (1886-1969), որը մի շարք հանրահայտ շենքեր է նախագծել տարբեր երկրներում։ Դրանցից են Բարսելոնում Գերմանիայի տաղավարը (Barcelona Pavilion), Չեխիայի Բռնո քաղաքում Տուգենդհատի վիլան (Tugendhat House), Չիկագոյում 860–880 Lake Shore Drive շենքը (լուսանկարում)։

 

16. Յան Կապլիցկի։

Համաշխարհային հռչակ ունեցող չեխ ճարտարապետ-նեոֆուտուրիստ Կապլիցկին (1937-2009) ծնվել և մեծացել է Պրահայում։ Նրա հայտնի աշխատանքներից են Բիրմինգհեմում գտնվող Selfridges առևտրի կենտրոնի նեոֆուտուրիստական շենքը և լոնդոնյան Lord’s Cricket Ground կրիկետի մարզադաշտի մամլո կենտրոնը։

 

17. Բեն վան Բերկել։

1957 թվականին ծնվել է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում։ Առավել հայտնի աշխատանքներն են Ռոտերդամում Էրասմուս կամուրջը (Erasmus Bridge) և Շտուտգարտում Mercedes-Benz-ի թանգարանը (Mercedes-Benz Museum)։

 

18. Դևիդ Չայլդս։

1941 թվականին ծնվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում։ Ամերիկացի այս ճարտարապետի առավել հայտնի գործերն են Փենսիլվանիայում 1201 Pennsylvania Avenue-ն, Վաշինգտոնում Four Seasons հյուրանոցը, Նյու Յորքում Worldwide Plaza-ն ու 450 Lexington Avenue։ Սակայն նա առավել հայտնի է, որպես Մանհեթենում Համաշխարհային առևտրի կենտրոն 1-ի (One World Trade Center) ճարտարապետ։

 

19. Ջոան Գանգ։

1964 թվականին ծնվել է ԱՄՆ Իլինոյս նահանգում։ Առավել հայտնի գործը Չիկագոյի կենտրոնում գտնվող 87-ամյա բազմաֆունկցիոնալ բնակելի երկնաքերն է։

Վաճառել անշարժ գույք

 

20. Քեն Յեանգ։

1948 թվականին ծնվել է Մալայզիայի Պենանգ քաղաքում։ Բրիտանական Guardian թերթը մալայզիացի այս ճարտարապետին ընդգրկել է այն 50 անձանց թվում, որոնք կարող են փրկել մոլորակը։ Առավել հայտնի գործը Սինգապուրի Ազգային գրադարանն է (National Library of Singapore), որի տանիքին գտնվում է երկու այգի։

 

21. Նորման Ֆոստեր։

1935 թվականին ծնվել է Ստոկպորտում (Մեծ Բրիտանիա)։ Բրիտանացի հանրահայտ ճարտարապետ է, որի հանրահայտ գործերից են Լոնդոնում գտնվող «Վարունգ» երկնաքեր (լուսանկար), Իպսվիչում «Վիլիս» ընկերության շենքը (Willis Building) և Լոնդոնի Ուեմբլի նոր մարզադաշտը։

 

22. Օսկար Նիմեյեր։

20-րդ դարի առավել ազդեցիկ ճարտարապետներից է (1907-2012)։ Մի շարք շենքեր է նախագծել Բրազիլիայում՝ Բրազիլիայի ազգային թանգարանը (Brazilian National Museum), Natal City Park Tower-ը, Նիտերոի ժամանակակից արվեստի թանգարանը (The Niteroi Contemporary Art Museum)։

 

23. Ալվաար Աաալտո։

Ֆինն հանրահայտ ճարտարապետ, քանդակագործ, դիզայներ և նկարիչ է (1898-1976)։ Նրա երկու հանրահայտ նախագծերն են Հելսինկիում Ֆինլանդիայի պալատը (Finlandia Hall) և Գերմանիայի Էսսեն քաղաքում Աաալտո օպերային թատրոնը (Aalto Theater Opera House)։

 

24. Ուոլթեր Բյորլի Գրիֆին։

Ամերիկացի ճարտարապետ է (1876-1937), առավել հայտնի է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի պլանավորմամբ։

 

25. Բյարկե Ինգելս։

1974 թվականին ծնվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Առավել հայտնի աշխատանքը Նյու Յորքում՝ Մանհեթենում գտնվող West 57 բազմաբնակարան շենքն է։

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US