Զվարճալի տրամաբանական խնդիրներ

28.04.2016

Ո՞վ է մեղավոր

 

Ուշ երեկոյան, խաչմերուկներից մեկում, անհայտ մեքենան վրաերթի է ենթարկում մի մարդու և անհետանում։ Պահակային ոստիկանը ուշադրություն է դարձնում, որ ավտոմեքենան շարժվում էր մեծ արագությամբ։ Ոչ հեռվում գտնվող վեց ականատես տվեցին հակասական վկայություններ.

– Մեքենան կապույտ գույնի էր, ղեկին տղամարդ էր։

– Մեքենան շարժվում էր մեծ արագությամբ և անջատած լուսարձակներով։

– Մեքենան համարանիշներով էր և շարժվում էր ոչ մեծ արագությամբ։

– Մեքենան Մոսկվիչ էր և շարժվում էր անջատված լուսարձակներով։

– Մեքենան առանց համարների էր և ղեկին կին էր։

– Մեքենան «Պոբեդա էր», մոխրագույն։

Երբ կանգնացրեցին ավտոմեքենան, պարզվեց, որ միայն մեկ վկան է տվել ճիշտ վկայություն։ Մնացած հինգը՝ վկայել են մեկական ճիշտ և սխալ փաստերով։ Իմանալով դա, պարզեք մեքենայի մակնիշը, գույնը և արագությունը, ունե՞ր արդյոք համարանիշ, շարժվում էր լույսերը միացրա՞ծ, թե՞ անջատած և ով էր այն վարում՝ տղամա՞րդ, թե՞ կին։

 

 

 

 

 

Դա «Պոբեդա» ավտոմեքենա էր, մոխրագույն, համարանիշներով, իսկ վարորդն էլ կին էր։ Շարժվում էր այն մեծ արագությամբ և անջատած լուսարձակներով։ Կողմնորոշվում ենք պահակային ոստիկանի վկայությամբ՝ մեքենայի բարձր արագություն։ Եվ դրանից հետո, իմանալով, որ վկայությունը ցածր արագության մասին ի սկզբանե սխալ է, որոշում ենք մնացած տարբերակները։

 

 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US