ID 692
Վաճառվում է բնակարան Կոմիտասի պողոտայի սկզբնամասում, ստալինյան քարե շենքում։
Բնակարանն ունի հյուրասենյակ, խոհանոց, երկու ննջարան, փակ պատշգամբի հաշվին ևս փոքրիկ 3րդ ննջարան/աշխատասենյակ, սանհանգույց, բաց պատշգամբ։
Առկա է ջեռուցման համակարգ։
Տանիքը կապիտալ նորոգված է
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Արաբկիրում՝ Վ. Փափազյան փողոցում,որը գտնվում է չեխական նախագծով կառուցված 5 հարկանի քարե շենքի 5րդ հարկում՝ Մալականի այգու հարևանությամբ։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 50 ք․մ․։ Բնակարանը վերանորոգված է բարձրորակ շին-նյութերով և կահավորված է որակյալ գույք-տեխնիկայով։Առկա է 4 ք․մ․ պահոց, ինչպես նաև ունի 2 բաց պատշգամբ:Մոտակայքում կան սուպերմարկետներ, ժամանցի համար նախատեսված հաստատություններ, այգիներ, սրճարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, բանկեր և այլն:Բնակարանը չբնակեցված է։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Մամիկոնյանց փողոցում։Բնակարանը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի 8րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 72 ք․մ․։Վիճակը զրոյական է,տեղադրված են եվրոլուսամուտներ,երկաթյա դուռ։ Ունի բաց պատշգամբ,դիրքը՝ հարավային կողմ, արևկողմ։Շենքն ունի ավարտական ակտ։
Բնակարանը գտնվում է Կոմիտասի պողոտայում , Բարեկամության մետրոյի հարևանությամբ։Վերանորոգված է ,առկա է երկու ննջարան, առանձին խոհանոց ,ջեռուցման համակարգ։ Բնակարանում բարձրորակ մանրահատակ է, միջսենյակային դռները փայտից։