Վաճառվում է 65 քմ մակերեսով լուսավոր և հարմարավետ բնակարան՝ նորակառույց շենքի 4-րդ հարկում՝ 15 հարկանի շենքում։
Բնակարանն ունի 3.2 մետր բարձրությամբ առաստաղներ, ժամանակակից և գրավիչ դիզայն։ Վերանորոգումն իրականացվել է բացառապես թանկարժեք, բարձրորակ նյութերով՝ կիրառելով յուրօրինակ դիզայներական լուծումներ, որոնք բնակարանին հաղորդում են շքեղ և առանձնահատուկ տեսք։
Բնակարանը երբևէ չի բնակեցվել վերանորոգումից հետո և գտնվում է կատարյալ մաքուր, անթերի վիճակում։ Այն պատրաստ է նոր սեփականատերերին դիմավորելու՝ առանց լրացուցիչ ներդրումների անհրաժեշտության։
Հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են բարձր որակը, ժամանակակից ոճն ու հարմարավետությունը և ցանկանում են ձեռք բերել նորակառույց շենքում գտնվող, ճաշակով ու շքեղ ձևավորված բնակարան։
Բաց մի՛ թողեք այս բացառիկ բնակարանը ձեռք բերելու հնարավորությունը։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Երևանում՝ Դավթաշեն վարչական շրջանում, Դավթաշեն 1-ին թաղամասում գտնվող մոնոլիտ շենքում։ Բնակարանը գտնվում է 13 հարկանի շենքի 4-րդ հարկում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 103 քառակուսի մետր և ներառում է 2 սանհանգույց։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում և ունի 3.0 մետր առաստաղի բարձրություն։
Պատերը գաջած են, հատակը՝ սվաղված, տեղադրված են ալյումինե վիտրաժային պատուհաններ և մուտքի երկաթե դուռ, ինչը հնարավորություն է տալիս վերանորոգումը շարունակել սեփական նախընտրությամբ։
Կոդ 2328
Վաճառվում է նոր վերանորոգված բնակարան Դավթաշենում, նորակառույց շենքում։
Բնակարանն ունի լուսավոր, արևոտ հյուրասենյակ, հյուրասենյակին միացված խոհանոց, 2 ննջարան, որոնցից մեկի պատուհանը փոքրիկ է և նայում է մյուս ննջարանին, 1 սանհանգույց, բաց պատշգամբ։
Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքով։
Վաճառքի գինը՝ 82 000 000 դրամ