Բնակարանը գտնվում է պետական վիճակում։ 3 սենյակ է, որը կարող է դառնալ 4՝ փակ պատշգամբի հաշվին։ Կա նաև բաց պատշգամբ։ Բակում առկա է 1 մեքենայի համար բաց ավտոկայանատեղի (ուղեփակոցներով (шлакбаум) առանձնացված) ։ Առկա է ստորգետնյա ավտոտնակ՝ մեկ մեքենայի համար, որը ներառված է տան գնի մեջ (անվճար) ։ Արարատի տեսարանով, վերելակը փոխված, շքամուտքը նորոգված, կա դոմոֆոն։
Վաճառվում է Իսահակյան փողոցի վրա գտնվող 101 ք․մ․ մակերեսով բնակարան՝ Ստալինյան նախագծով կառուցված 4 հարկանի շենքում։ Յուրաքանչյուր հարկի վրա գտնվում է ընդամենը երկու բնակարան։
Բետոնե հաստ պատերն ապահովում են զով միկրոկլիմա ամառային շոգ ամիսներին և խնայում են բնակարանի ջերմությունը ձմեռային ամիսներին։
Բնակարանը գազաֆիկացված է, ունի նաև առանձին էլեկտրական Ariston 100լ․ ջրի կաթսա/տաքացուցիչ որպես պահեստային որոշում, ինչպես նաև 300լ․ տարողության ջրի ռեզերվուար, որը տեղադրված է մանսարդում։
Շենքը գտնվում է Կամերային երաժշտության տան այգու հարևանությամբ։
Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը և հարակից այգի։
Բնակարանն ունի մեծ պոտենցիալ՝ կարելի է ավելացնել մանսարդային հարկ, ինչպես նաև կա վերելակ տեղադրելու հնարավորություն։
Երկու ննջարաններում տեղադրված են անհատական պատվերով պատրաստված հայելապատ նոր պահարաններ։
Կահավորված է նոր խոհանոցային կահույքով։
Բնակարանը վաճառվում է տեխնիկայի հետ միասին։