Ծարավ Աղբյուրի փող.

Ավան, Երևան

340,000 / Ք.Մ. 1,932
176 Ք.Մ.
5
9/9
ID 148288
Երևան, Ավան, Ծարավ Աղբյուրի փող.
362
Երևան, Ավան, Ծարավ Աղբյուրի փող.
340,000
176 Ք.Մ.
5
9/9
176 Ք.Մ.
5
9/9

5 սենյականոց բնակարան Ծարավ Աղբյուրի փող., Ավան, Երևան, 148288

25.04.2024
26.04.2024
  • 1,932
  • 2
  • Մոնոլիտ
  • 3 Մ
  • Լավ

ինֆորմացիա

5 սենյականոց, 176 ք.մ. Մակերեսով ընդարձակ բնակարան Ծարավ Աղբյուրի 55/5 շենքում, 9/9 հարկ։ Իրականում այդպիսի մեծ մակերեսով բնակարան է ստացվել, քանի որ միացվել են երկու իրար հարակից բնակարաններ՝ 3-սենյականոց և 2-սենյականոց։ Իրավական առումով (կադաստրային փաստաթղթերով) դրանք այդպես էլ մնացել են որպես երկու առանձին բնակարաններ, իսկ տեխնիկական առումով, անհրաժեշտության դեպքում, դրանք մի քանի օրվա ընթացքում, առանց մեծ շինարարական աշխատանքների և փոքր ծախսով կարող են կրկին առանձնացվել։
Բնակարանը վաճառվում է բոլոր ներկառուցված կահույքով և տեխնիկայով (բնական փայտից խոհանոցային կահույք, միջանցքի կահույք, աշխատասենյակի կահույք, 2 Mitsubishi օդորակիչ, բարձրորակ BAXI կաթսա, BOSCH ֆիրմայի ներկառուցված գազօջախ և ջեռոց, լվացքի և սպասք լվացող մեքենաներ և այլն, որոնց համար ժամանակին ծախսվել է մոտավորապես 30 հազար դոլար) ։ Ցանկության դեպքում կվաճառվեն նաև ոչ ներկառուցված կահույքը և տեխնիկան (իտալական հյուրասենյակի կահույք, 3 ննջասենյակի կահույքներ, միջանցքի կահույք, 4 LCD հեռուստացույց, որոնցից մեկը՝ 3D Smart և այլն, որոնց համար ժամանակին ծախսվել է ավելի քան 30 հազար դոլար), ինչպես նաև վերելակից ընդամենը մի քանի մետրի վրա գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղը։
Բնակարանը կառուցապատողի կողմից շահագործման է հանձնվել վերանորոգված վիճակում և դրանից հետո, ժամանակի ընթացքում, բնակարանի տարբեր մասերում կոսմետիկ վերանորոգում է արվել։
Բնակարանն ունի 4 ընդարձակ պատշգամբ, որոնցից 2 հարակիցները միացվել են, իսկ մեկը վերածվել է փակ տնտեսական պատշգամբի։
Բնակարանի 5 սենյակներից մեկն ամբողջությամբ կահավորվել (մեծ գրապահարան, գրասեղան, բազմոց) և օգտագործվում է որպես կաբինետ-աշխատասենյակ։
3-սենյականոց բնակարանն ունի երկու սանհանգույց, որոնք ամբողջությամբ օգտագործվում են, իսկ 2-սենյականոց բնակարանի սանհանգույցը վերափոխվել է մառանի (кладовая комната) ։
Բնակարանում ի հաշիվ որակյալ ջերմամեկուսացման ամռանը զով, իսկ ձմռանը տաք է (ձմռանը 5-սենյականոց բնակարանում 22 աստիճան ստաբիլ ջերմություն ապահովելու համար ծախսվում է մոտավորապես այնքան, որքան հարևանները ծախսում են 3-սենյականոցը ջեռուցելու համար) ։ Այդ պատճառով օդորակիչները գրեթե չեն օգտագործվում. Դրանք առավելապես (սակայն միևնույն է հազվադեպ) օգտագործվում են տաքացման ռեժիմում։
Բնակարանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Բուսաբանական այգի, Ավան և Նոր Նորք թաղամասեր, պատշգամբներից երևում է Արարատ լեռը։

Կոմունալ հարմարություններ

Լրացուցիչ

ՔԱՐՏԵԶ

գործակալություն

MyRealty Real Estate

Հիփոթեք

%
ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ
alpha

Նմանատիպ օրինակներ

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US