Վաճառվում է 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան Փոքր Կենտրոնում՝ 10 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ բացառությամբ հյուրասենյակի կահույքի:
Բնակարանը գտնվում է կասկադի և օպերայի հարևանությամբ: Շենքին կարող եք մոտենալ բաղրամյանի և թումանյանի տուն թանգարանի կողմից: Փոքր կենտրոնի շատ հանգիստ հատվածում: Ունի բաց պատշգամբ կասկադի հյուսիսային պողոտայի և Մասիսի տեսարաններով: Ունի բոլոր հարմարությունները, շենքում կա վերելակ:
Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին:
Վաճառվում է 3 սենյակը 4-ի ձևափոխած բնակարան Բաղրամյան պողոտայում՝ Կասկադի հարևանությամբ: Բնակարանը վերանորոգված է, վաճառվում է գրեթե ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին:
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Փոքր Կենտրոնում: Բնակարանը գտնվում է պետական վիճակում: Բնակարանի մակերեսը 181մ/ք է, որից 40մ/ք նկուղն է, շենքին կից կա նաև 135մ/ք հողատարածք, որի արժեքը ևս ներառված է գնի մեջ:
Վաճառվում է 4 սենյականոց շքեղ, կապիտալ վետանորոգված, դեռևս չբնակեցված բնակարան՝ 160 ք. մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայի սկզբնամասում`Օպերայի և Բալետի թատրոնի, Կասկադի հարևանությամբ, ոտքով ճանապարհը դեպի Հյուսիսային պողոտա կտևի 10 րոպեից ոչ ավել: 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, լամինատով և սալիկով: Սանհանգույցները պատված են բարձրորակ սալիկներով, ամբողջ սանիտեխնիկան, զուգարանակոնքերը, ցնցուղները՝ Գերմանական արտադրության (GROHF) ապրանքանիշ են: Բնակարանի ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Ննջարաններից մեկն ունի իր առանձին սանհանգույցը, մյուս երկուսն ունեն առանձին զգեստասենյակներ: Կա նաև առանձնացված հատված, որը ցանկության դեպքում կարող են վերածվել սանհանգույցների: Բնակարանն ունի երկկողմանի գեղեցիկ տեսարաններ`մի կողմից Օպերա, մյուս կողմից Բաղրամյան պողոտա և Ազգային Ժողովի շենք: Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Ցանկության դեպքում կտրամադրվի ստորգետնյա կայանատեղ` Հատկացված 1 մեքենայի համար: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգւոթյան համակարգ: