Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան փողոցում։ Ընդհանուր մակերեսը 82 մ² է, գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում։ Առաստաղի բարձրությունը 3,0 մ է։
Բնակարանը վերանորոգված է և գազաֆիկացված։ Ունի 2 սանհանգույց։ Հագեցած է ջեռուցման համակարգով և 4 օդորակիչով։
Բոլոր սենյակներն ունեն մեծ վիտրաժային պատուհաններ։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոփոխել սենյակների դասավորությունը։ Շենքի բնակիչների համար գործում են լողավազան և մարզասրահ։
Բնակարանը գնտվում է Հանրապետության Հրապարակի հարևանությամբ՝ Հանրապետության փողոցում։ Շենքի աշխատանքները ամբողջությամբ կատարված են։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 66,6 քմ է, ունի 3 սենյակ, մեկ սանհանգույց և տեսարան դեպի Հրապարակ։
Վիճակը զրոյական որը հնարավորություն է տալիս ստանալ ձեր իսկ նախընտրած վերոնորգումը։ Հարմար է թե բնակվելու համար, թե վարձակալության հանձնելու համար։
Կենտրոնում վաճառքի 2 սենյականոց բնակարան է՝ 62 մ², 9 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Վարդանանց փողոցում է։ Պանելային տուն է։
Բնակարանը վերանորոգված է։ Առաստաղի բարձրությունը 2,8 մ է։ 1 սանհանգույց ունի։
Վաճառվում է կահույքով և տեխնիկայով։ Կա վերելակ։ Մոտակայքում են գտնվում Հանրապետության հրապարակը, բազմաթիվ խանութներ, դպրոցներ։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության փողոցում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 63,9 քմ է։ Այն գտնվում է 8 հարկանի մոնոլիտ շենքի 6-րդ հարկում։ Նորակառույց շենք է, բնակարանն ունի 1 սանհանգույց։ Բնակարանը գտնվում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ և ունի տեսարան դեպի հրապարակ։ Շենքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում՝ հնարավորություն տալով նոր սեփականատիրոջը վերանորոգել և կահավորել այն սեփական նախասիրություններին համապատասխան։ Հարմար է ինչպես բնակության, այնպես էլ վարձակալության նպատակով ներդրում կատարելու համար։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոն վարչական շրջանում, Արշակունյաց պողոտայում։
Ընդհանուր մակերեսը 125,5 մ² է, գտնվում է 22 հարկանի շենքի 7-րդ հարկում։
Նորակառույց,մոնոլիտ շենքում։ Բնակարանը զրոյական վիճակում է և պահանջում է վերանորոգում։
Հիմնական աշծատանքները արված են պատերը բաժանված գաջ և հարթասվաղ արված
Անկյունային դիրք ունի։ 2 սանհանգույց է նշված։ Տեսարան կա դեպի փողոց և բակ։Հարևանությամբ գտնվում է Կրկեսը և Սաս մարկետը
3 սենյականոց բնակարան է վաճառվում Կենտրոնում, Վարդանանց փողոցում։ 73 մ² է, 4-րդ հարկում, 5 հարկանի քարե շենքում։
Բնակարանն ունի 2 սանհանգույց։ Վերանորոգված է։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոնում, Թումանյան փողոցում։ 117,5 մ² է, գտնվում է 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։
Առաստաղի բարձրությունը 3,0 մ է։ 2 սանհանգույց կա։ Բնակարանը վերանորոգված է։
Սախարովի Հրապարակի Հարևանությամբ, Վարդանանց փողոցի վրա, Հանրապետության հրապարակից և մետրոյից 100 մետր հեռավորության վրա պատմամշակութային շենքում վաճառվում է բնակարան, ապահովված է ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում և կոնդիցիոներ, սառանարան, ինտերնետ, սմարթ թիվի, գազե սալօջախ, միկրոալիքային վառարան, ջեռոց, տեղադրված է բաք և իտալական պոմպ։ Բնակարանը ջեռուցվում է ինչպես կոնդիցիոների, այնպես էլ տաք հատակի միջոցով, համար է 1-3 անձի համար ։ Բնակարանը շատ լուսավոր է, նայում է դեպի բակ և բացարձակ անաղմուկ է, ունի փոքրիկ 2 պատշգամբ գեղեցիկ տեսարանով, գեղեցիկ և ճաշակով վերանորոգված է։ Մոտակայքում են գտնվում մթերային և կենցաղային խանութներ,մետրո և այլն։
Սախարովի Հրապարակի Հարևանությամբ, Վարդանանց փողոցի վրա, Հանրապետության հրապարակից և մետրոյից 100 մետր հեռավորության վրա պատմամշակութային շենքում վաճառվում է բնակարան, ապահովված է ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում և կոնդիցիոներ, սառանարան, ինտերնետ, սմարթ թիվի, գազե սալօջախ, միկրոալիքային վառարան, ջեռոց, տեղադրված է բաք և իտալական պոմպ։ Բնակարանը ջեռուցվում է ինչպես կոնդիցիոների, այնպես էլ տաք հատակի միջոցով, համար է 1-3 անձի համար ։ Բնակարանը շատ լուսավոր է, նայում է դեպի բակ և բացարձակ անաղմուկ է, ունի փոքրիկ 2 պատշգամբ գեղեցիկ տեսարանով, գեղեցիկ և ճաշակով վերանորոգված է։ Մոտակայքում են գտնվում մթերային և կենցաղային խանութներ,մետրո և այլն։
Կենտրոնում վաճառքի 2 սենյականոց բնակարան է՝ 49 մ², 14-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է Արգիշտի փողոցում։ Առաստաղի բարձրությունը 3,0 մ է։
Նորակառույց մոնոլիտ շենք է, 14 հարկանի։ Կա 1 սանհանգույց։ Բնակարանը կապիտալ նորոգված է։
Վաճառվում է գույքով և տեխնիկայով։ Ունի բաց պատշգամբ։ Նշված է գեղեցիկ տեսարան։
Վաճառվում է ընդարձակ 111 մ² մակերեսով 3 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ Աբովյան փողոցում։ Բնակարանը ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ, առանձնացված խոհանոց 1 սանհանգույց և լվածքասենյան որը կարող էք ձևափոխվել 2-րդ սանհանգույցի
Գտնվում է 18 հարկանի էլիտար նորակառույց շենքի 5-րդ հարկում։Առկա բաց պատշգամբ տեսարանով դեպի Թումանյան փողոց որտեղից նաև երևում է Աբովյան խաչմերուկը
Արևկող է և լուսավոր։ Բնակարանը վաճառվում է մասնակի գույքով և տեխնիկայով։
Վաճառվում է 3 սենյականոց բնականրան Երևան քաղաքի կենտրոնում, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում, Մատենադարանի և Կասկադի հարևանությամբ։ Մոտ է Երիտասարևդական մետրոյի կայարանին, օպերային, մոտ 10-15 րոպե ոտքով քայլելու ճանապարհ է։ Առկա են 2 առանձին սանհանգույցներ, բնակարնը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Վաճառքը մասնակի կահույք տեխնիկայով։ Բնակարանի հետ վաճառվող գույքն ու տեխնիկան նոր են, շատ քիչ օգտագործված։ Կենցաղային տեխնիկան նոր է, չօգտագործված։
3 սենյականոց բնակարան է Կենտրոնում՝ Արշակունյաց պողոտայում։ 80 մ² է, գտնվում է 14 հարկանի մոնոլիտ շենքի 6-րդ հարկում։ Նորակառույց է, բնակարանը վաճառվում է։
Բնակարանը գտնվում է բյուրեղ բնակելի թաղամասում։ Տեսարան ունի դեպի բակ։ Ունի 1 սանհանգույց։
Առաստաղի բարձրությունը 3,0 մ է։ Վիճակը՝ վերանորոգման կարիք ունի։ Հավելավճարով հնարավոր է ձեռք բերել կայանատեղի։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոնում, Արշակունյաց պողոտայի հատվածում։ Ընդհանուր մակերեսը 97 մ² է, գտնվում է 22 հարկանի շենքի 6-րդ հարկում։
22 հարկանի նորակառույց մոնոլիտ շենք է։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, ունի 3,0 մ բարձրությամբ առաստաղներ։
Կա երկաթե դուռ և եվրոպատուհաններ։ Պատերը գաջված են։ Բաղկացած է հյուրասենյակ խոհանոցի հետ միասին, 2 ննջասենյակ և 2 սանհանգույց։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոնում, Թումանյան փողոցում։ Օպերայի հարևանությամբ է։ Ընդհանուր մակերեսը վկայականով 86,7 մ² է, չափագրմամբ՝ 94 մ²։
Բնակարանը գտնվում է 10 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը պետական վիճակում է, ունի երկկողմանի դիրք։ Առկա է 2 բաց պատշգամբ և եռակողմ գեղեցիկ տեսարան։ Առկա է բնակարանը բաժանելու և 2 առանձին բնակարան ստանալու հնարավորություն։
Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Անտառային փողոցում։ Ընդհանուր մակերեսը 132 մ² է։ Գտնվում է 15 հարկանի մոնոլիտ նորակառույց շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի քաղաք։ Առաստաղի բարձրությունը 3 մ է։ Բնակարանն ունի 2 սանհանգույց, կապիտալ վերանորոգված է և ամբողջությամբ կահավորված։ Պատրաստ է անմիջապես բնակության։ Առկա է նաև ավտոկայանատեղի։ Հիանալի առաջարկ՝ հարմարավետ բնակության համար։
Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան նորակառույց շենքում՝ Մոնթե Մելքոնյան փողոցում։Գտնվում է 17 հարկանի մոնոլիտ շենքի 2րդ հարկում և զբաղեցնում է 89 ք․մ․ ընդհանուր մակերես։
Բաղկացած է՝ հյուրասենյակ,խոհանոց, 2 ննջասենյակ,2 սանհանգույց, դիրքը՝ արևկող:Բնակարանը վերանորոգված է դիզայներական ոճով և կահավորված է բարձրորակ գույք-տեխնիկայով։Վաճառվում է ամբողջ գույքի և կենցաղային տեխնիկայի հետ միասին։
Հարևանությամբ կա անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:Առկա է նաև ավտոկայանատեղի հավելավճարով։
Արգիշտի փողոցում վաճառվում է 91 մ² մակերեսով 3 սենյականոց բնակարան։ Բնակարանը գտնվում է Կենտրոնում, 14 հարկանի մոնոլիտ շենքի 11-րդ հարկում։ Նորակառույց է։
Բնակարանը վերանորոգված է։ Առաստաղի բարձրությունը 3,0 մ է, ունի 1 սանհանգույց։ Ունի 2 ննջասենյակ և բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։
Բնակարանը վաճառվում է ամբողջությամբ կահավորված՝ կահույքի և անհրաժեշտ տեխնիկայի հետ միասին։ Հիանալի տարբերակ է ինչպես բնակության, այնպես էլ ներդրման համար։
Վաճառվում է 2 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան Երևանի Կենտրոնում՝ Արգիշտի փողոցում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 63 մ² է։ Գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է քաղաքապետարանի և Հանրապետության հրապարակի հարևանությամբ։
Առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Բնակարանը վերանորոգված է, ունի 1 սանհանգույց և բաց պատշգամբ։ Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։
Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ պատրաստ անմիջապես բնակության։ Հարմար տարբերակ է ինչպես սեփական բնակության, այնպես էլ վարձակալության նպատակով ներդրում կատարելու համար։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Դալմայի հարևանությամբ, 98 ք․մ։ Բնակարանը 6-րդ հարկում է, նորակառույց շենքում։ 18 հարկանի շենք է։
Բնակարանը վերանորոգված է, առաստաղի բարձրությունը 3,0 մ է։ Ունի 2 սանհանգույց։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։
Ունի բաց պատշգամբ գեղեցիկ տեսարանով։ Կա պարկինգ, վաճառվում է հավելավճարով։
Վերին Անտառային թաղամասի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 3 սենյականոց շքեղ բնակարան։Գտնվում է 6 հարկանի էլիտար նորակառույց շենքի 3-րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 130,6 ք․մ․։Բնակրանը բարձրակարգ վերանորոգված է և կահավորված է թանկարժեք գույք-տեխնիկայով։ Բաղկացած է ՝ հյուրասենյակ,առանձնացված խոհանոց,2 ննջասենյակ,ընդարձակ նախասրահ և ընդհանուր մեկ սանհանգույց և բաց պատշգամբ։Բնակարանն ունի ավտոկայանատեղի,որը կվաճառվի առանձին արժեքով։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Տիգրան Մեծի պողոտայում, Կենտրոնում։ 65 մ² է, գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Ստալինյան նախագծով շենք է։
Բնակարանը վերանորոգված է։ Ունի 1 սանհանգույց։
Բոլոր կոմունալ հարմարությունները առկա են։
Բնակարանը գտնվում է քաղաքի կենտրոնում 13 հարկանի շենքի վերջին հարկում։Բաղկացած է 2 ննջասենյակից,առանձին խոհանոցից,1 աշխատասենյակից և հյուրասենյակաից։Ընդհանուր մակերեսը 97ք,մ է ունի նաև բաց պատշգամ գեղեցիկ տեսարանով։Վերանորոգումից հետո բնակարանը բնակեցված չի եղել։Վաճառվում է ամբողջ գույքի և տեխնիկաի հետ միասին։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 118 մ², Կենտրոն վարչական շրջանում, Արշակունյաց պողոտայում։ Բնակարանը գտնվում է 22 հարկանի մոնոլիտ շենքի 20-րդ հարկում։
Բնակարանը գտնվում է 0ական վիճակում, առաստաղի բարձրությունը 3,0 մ է։ Կա 2 սանհանգույց, բաց պատշգամբ, արևոտ կողմ և երկաթե դուռ։
Անտառային փողոցի լավագույն շենքերից մեկում վաճառվում է կապիտալ վերանորոգված 2սեն բնակարան։ Բնակարանը 55քմ է, վաճառվում է ամբողջ գույք և տեխնիկայի հետ միասին։ Առկա է բաց պատշգամբ։ Շենքը ունի լողավազան, որը նախատեսված է միայն բնակիչների համար։ Շենքի սպասարկումը 15000դրամ է։
Սարյան փողոցում, Կենտրոնում, վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 42 մ² մակերեսով։ Բնակարանը գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում։ Առաստաղի բարձրությունը 2,8 մ է, կա 1 սանհանգույց։
Բնակարանը լավ վիճակում է, գազաֆիկացված է, վերանորոգված և կահավորված է։ Արևկող բնակարան է։ Տեսարան ունի դեպի Սարյան փողոց։
Վաճառվում է բնակարան Երևանի Կենտրոնում՝ Անտառային փողոցում։ Բնակարանը գտնվում է 5 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում, ունի 3 սենյակ, 2 սանհանգույց, ընդարձակ հյուրասենյակ, առանձին խոհանոց և 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով, ընդհամուր մակերեսը 127 քմ է։Ունի ավտոտնակ հավելավճարով
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան կենտրոնում՝ Տպագրիչների փողոցում։Բնակարանը գտնվում է 5 հարկանի հատուկ նախագծով կառուցված քարե շենքի 5րդ հարկում։Ընդհանուր մակերեսը կազմում է 89 ք.մ.։Բնակարանը գտնվում է լավ վիճակում եւ ապահովված է անհրաժեշտ գույք տեխնիկայով։
Դալմա Գարդեն Մոլի հարևանությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում վաճառվում է ավտոտնակի հետ միասին 3 սենյականոց բնակարան՝ 100 ք.մ. Մակերեսով, Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, դոմոֆոն: Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ, -ջեռուցվում է ջեռուցման համակարգի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած սանտեխնիկայով:
Բնակարանը ապահովված է անհրաժեշտ ողջ գույքով և տեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ Ձորափի փողոցում։ Այն գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում, ընդհանուր մակերեսը՝ 100 ք. մ.։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և կահավորված անհրաժեշտ գույք-տեխնիկայով։ Շենքում առկա է տեսահսկման համակարգ, կա 2 վերելակ՝ բեռնատար և մարդատար։
Բնակարանում առկա է ինտերնետ, հեռուստացույց, օդորակիչները տեղադրված են բոլոր սենյակներում։ Կա ջեռուցման համակարգ, լվացքի մեքենան չորացնող է։ Հարևանությամբ են գտնվում անհրաժեշտ բոլոր կոմունիկացիոն հարմարությունները։
Ննջարաններից մեկից մուտք դեպի պատշգամբ՝ տեսարանը դեպի բակ։ Հյուրասենյակ-խոհանոցից մուտք դեպի պատշգամբ՝ տեսարանը դեպի դալմա, Արարատ, Հրազդան ստադիոն։ Բնակարանն ունի նաև մեկ ավտոմեքենայի համար նախատեսված կայանատեղի, որը կվաճառվի առանձին գնով։
Վաճառվում է 88 քմ մակերեսով ընդարձակ և լուսավոր բնակարան՝ հարմարավետ հատակագծով։ Բնակարանն ունի 3 սենյակ՝ 2 ննջասենյակ և հյուրասենյակ։
Բնակարանն ունի նոր վերանորոգում և դեռևս բնակեցված չէ։ Ժամանակակից և խնամքով իրականացված վերանորոգումը, ինչպես նաև տարածքի հարմարավետ և ճիշտ կազմակերպումը, բնակարանը դարձնում են իդեալական ընտրություն՝ հարմարավետ բնակության համար։
Բնակարանը պատրաստ է ընդունելու իր նոր սեփականատերերին։
Վաճառվում է 2 սենյականոց շքեղ բնակարան Կենտրոնում՝ «Բյուրեղ» Բնակելի Համալիրում,որը գտնվում է 21 հարկանի նորակառույց շենքի 17րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 50 ք.մ.,որը վերանորոգված է դիզայներական ոճով և կահավորված է բարձրորակ գույք-տեխնիկայով։Կենտրոնացված ջեռուցման համակարգ, վիտրաժային պատուհաններ և բաց պատշգամբ քաղաքի գեղեցիկ տեսարանով։«Բյուրեղ» Բնակելի Համալիրը մայրաքաղաքի ամենագեղեցիկ և էլիտար թաղամասն է,որն ունի 1,2 հեկտար կանաչապատ գոտի,որից 5000 ք․մ․ լինելու է այգի, ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի դաշտ և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան կենտրոնում՝ Մ.Հերացու փողոցում, լավ և հարմար դիրքով շենքում։Տունը գտնվում է 6 հարկանի վերելակով շենքի 4րդ հարկում և զբաղեցնում է 53.3 ք․մ․ ընդհանուր մակերես:Կապիտալ վերանորոգված է, կահավորված է բարձրորակ կահույքով և տեխնիկայով: Շենքի վերելակը նոր է։Բնակարանը չբնակեցված է: