Վաճառվում է 3 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 91 քմ: Բնակարանն ունի բարձրորակ եվրո վերանորոգում, ինտերիերում օգտագործվել են թանկարժեք նյութեր և դետալներ, ունի յուրահատուկ գեղեցկություն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, սենյակները կահավորված եմ բարձրորակ գույքով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ: Հատակը ծածկված է շատ որակյալ լամինատով և տաքացվող պրեսգրանիտով: Մեծ ննջասենյակն ունի անհատական զգեստապահարան և սանհանգույց: Բնակարանն ունի աշխատասենյակ:
Դավթաշենում՝ Սասնա Ծռեր փողոցում գտնվող նորակառույց 20հարկանի էլիտար շենքի 11-րդ հարկում վաճառվում է3 սենյականոց բնակարան, որի մակերեսը կազմում է 68 քմ: Այն ժամանակակից լուծումներով կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Տեղադրված է գազի կաթսա: Լոգասենյակը երեսպատված է բարձրորակ սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ամբողջը նորաոճ կահավորված է, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, կա անվտանգության համակարգ: Բակը խնամված է, ունի խաղահրապարակ և բացօթյա ավտոկայանատեղի: Շենքը քաղաքի լավագույներից մեկն է, գտնվում է Դավթաշենի սկզբնամասում, կամրջի մոտ
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Զաքյան փողոցում 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում, 58 ք.մ է վերանորոգված, վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին:
Վաճառվում է 1 սենյականոց բնակարան Սարյան փողոցում 12 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում, 38 ք.մ է վերանորոգված, վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Վերելակը փոխված է:
Վաճառվում է Վերին Անտառային փողոցի հարևանությամբ նորակառույց շենքում, 66 ք/մ ընդհանուր մակերեսով 2 սենյականոց բնակարան։ Դեպի «Կասկադ» համալիր ոտքով ճանապարհի տևողությունը 5-10 րոպե է։ Բնակարանը գտնվում է նախավերջին (6-րդ) հարկում, տեսարանը բացվում է դեպի քաղաք։ Ընդհանուր մուտքը, ինչպես նաև հարկի մուտքը հագեցած են անվտանգության համակարգերով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Ջեռուցումն ու տաք ջրամատակարարումը կենտրոնացված են։ Շենքի տանիքում տեղակայված է հանգստյան գոտի։Տեղադրված են՝ երկաթյա դուռ, միջսենյակային դռներ և վիտրաժային պատուհաններ։ Կառուցապատման որակը բարձր է, համապատասխանում է շինարարության ստանդարտներին։ Հարկերի միջև ապահոված է որակյալ ձայնամեկուսացում։
Վաճառքի բնակարան Ուլնեցի փողոցում՝ Երևանն ափի մեջ բնակելի համալիրում։ ՈՒնի ընդհարձակ նախասրահ 2ննջարան 2 սանհանգույց, առանձին խոհանոց։Բաց պատշգամբից տեսարան դեպի Մասիս սար։Արժեքը իր մեջ ներառում է 20քմ ավտոկայանատեղի ։
Վաճառվում է բնակարան Անտառային փողոցում՝ նորակառույց 8 հարականի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանն ունի 3 ննջասենյակ և 2 սանհանգույց, ընդհանուր մակերեսը 166քմ է։ Բաց պատշգամբից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Բնակարանը վաճառվում է մասնակի գույքով և ամբողջ տեխնիկայի հետ միասին ։ Առկա է ավտեկայանատեղի շենքի մեջ, որը վաճառվում է հավելյալ վճարի դիմաց։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան «Մամիկոնյանց» Բնակելի Թաղամասում,որը գտնվում է Արաբկիրում,Արղության փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 11րդ հարկում։Բնակարանը դիզայներական ոճով վերանորոգված է և կահավորված համապատասխան գեղեցիկ և անհրաժեշտ գույքով։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 80 ք.մ.,ունի բաց պատշգամբ՝ քաղաքի բաց տեսարանով։
Վարձով է տրվում 3սենյակաոնոց բնակարան Հյուսիսային պողոտայում նորակառույց շենքում։ Բնակարանը գտնվում է 9հարկանի շենքի 5րդ հարկում, կապիտալ վերանորոգված է և կահավորված նոր գույքով/տեխնիկայով:
Վաճառվում է ընդարձակ 3սենյականոց բնակարան Դավթաշեն համայնքի Տ․Պետրոսյան փողոցում։ Բնակարանը գտնվում է նորակառույց շենքի 3րդ հարկում։ Ունի 2ննջասենյակ և 1սանհանգույց, բաց պատշգամբ գեղեցիկ տեսարանով։ Բնակարանը կահավորված է նորաոճ կահույքով և տեխնիկայով, առկա է "Խելացի տուն" համակարգ։
Վաճառվում է 3 սենյականոց նորաոճ բնակարան Փոքր Կենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցում, առաջին գիծ: Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է, դիզայներական ոճով վերանորոգված և ժամանակակից ոճով կահավորված է: Բնակարանը երբեք չի բնակեցվել: Շենքն առաջին գիծ է, բնակարանը երկկողմանի է, ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով, նոր կահույքով և տեխնիկայով: Ջեռուցումն իրականացվում է անհատական համակարգի միջոցով և հովացումը իրականացվում է 4 օդորակիչների միջոցով։
Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի բակ, փողոց և քաղաք։ Ունի անկյունային դիրք, պատուհանները շենքի կողային և բակի կողմից: Մուտքը դոմոֆոնով է, իր հարկը նոր վերանորոգված է, բակում ունի ավտոկայանատեղի արգելափակոցով: Կա սեփական նկուղ հարկում: Մոտակայքում են լավագույն սրճարաններն ու ժամանցի վայրերը, սուպերմարկետներն ու անհրաժեշտ ենթակառույցները: Բնակարանի վաճառքն իրականացվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: