«Էկոտուն» ընկերությունը հիմնադրվել է 2016թ.-ին և իր գործունեության նախնական փուլում զբաղվել է նոր սերնդի շինանյութերի արտադրությամբ: Որոշ ժամանակ անց, արդեն ուսումնասիրելով տվյալ բնագավառի պահանջները և հաշվի առնելով ժամանակի թելադրանքը, ընկերությունը ընդլայնեց իր գործունեության ոլորտները և հայաստանյան շուկա ներմուծեց շինարարական մի նոր ճյուղ՝ կանաչ ճարտարապետությունը: 2016թ–ից ընկերությունը սկսեց կառուցել էկոտներ: Կարճ ժամանակահատվածում էկոտները լայն տարածում գտան հասարակության մեջ, և արդեն պահանջարկ եղավ բազմաբնակարան էկոհամալիրների կառուցման: Ընդառաջ գնալով հասարակական պահանջին` ընկերությունը սկսեց կառուցել բազմաբնակարան էկոշենքեր՝ ստեղծելով բարձր տեխնոլոգիական կառույցներ: Ներկայումս «Էկոտուն» ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի կառուցապատմամբ և հանդիսանում է Հայաստանում նոր ճանաչում ձեռք բերող շինարարական ճյուղի՝ էկոշինարարոության հիմնադիրը: Էկոշինարարությունը Հայաստանում դեռևս գտնվում է իր զարգացման վաղ շրջանում, սակայն բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ այն աստիճանաբար մեծանում է, և արդեն ժամանակի պարտադրանքով ավանդական շինարարությունը սկսում է իր տեղը զիջել էկոշինարարությանը: Բազմաթիվ ընտանիքներ արդեն երկար տարիներ է վայելում են էներգախնայող ու հարմարավետ տները: Աշխատում ենք հետզհետե ընդլայնել էներգախնայող տների կառուցումը: «Էկոտուն» ընկերության նպատակն է՝ ստեղծել էկոլագիապես մաքուր թաղամասեր, կառուցել ավելի էնեգախնայող ու ժամանակի պահանջներին համապատասխան շենքեր և այդ գործընթացի մեջ ներգրավել հասարակության ավելի լայն շերտի՝ ստղեծելով ավելի բարեկեցիկ պետություն:
«Էկոտան» նոր նախագիծը վերջին սերնդի էկոտների բազմաբնակարան համալիր է: Կառուցապատման 1-ին փուլը նախատեսում է 26 հատ էկոշենք, մոտ 3000 բնակարան: Բնակարանների հատակագծային լուծումները տրված են հաշվի առնելով ժամանակակից և հարմարավետ ապրելակերպին բնորոշ բոլոր պահանջները, ունեն նաև անհրաժեշտ ճկունություն՝ հարմարեցվելու յուրաքանչյուր գնորդին: Էկոշենքերը բաղկացած են արտաքին ջերմամեկուսացված պատերից, և կրող սեյսմակայուն երկաթբետոնյա միաձույլ կոնստրուկցիաից։ Ամբողջովին երեսապատված են կարծրեցրած արևային հոսանքի մարտկոցներով: Միջհարկային ծածկը իրենից ներկայացնոմ է միաձույլ երկաթբետոնե զանգված: Շենքերում ջեռուցման, հովացման, օդափոխության և ջրամատակարարման մեջ կիրառվում են ներկայիս առաջատար էներգախնայող տեխնոլոգիաները: Բնակարանների ջեռուցման և հովացման համակարգը ապահովում է բարձր էլեկտրախնայողություն ունեցող (SCOP-ի մինչև 4-ի հասնող) ջերմային պոմպերը, որոնք քողարկված են շենքի արտաքին պատերի մեջ: Շենքը ջերմամեկուսացման նպատակով դրսից ամբողջովին պատված է ջերմամեկուսացման բարձր գործակից ունեցող չհրկիզվող բազալտի բամբակով: Ինֆրակարմիր ճառագայթները անդրադարձնող և բուֆերացնող հատկությամբ պատուհանները ևս նպաստելու են ձայնամեկուսացմանը և էներգախնայմանը:
Մեկնարկել է Շահառուների համակարգման 1-ին փուլը:
Բոլոր բնակարան ցանկացողները այսուհետ կարող են առցանց գնման հայտ ներկայացնել պրոեկտից համակարգված օգտվելու նպատակով
Արաբկիր (Գրիբոյեդով և Արղության փողոցների հատվածում)
Աջափնյակ (Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցների հատվածում)
Բազային ներքին հարդարման համար կիրառվող նյութերի ընտրության հնարավորություն:
Ավարտը՝ շինարարությունը սկսելուց 1.5-3 տարվա ընթացքում։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US