«Դավթաշեն Սիթի»-ն նոր, ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված, բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի, Անաստաս Միկոյան 64 հասցեում` Հրազդանի կիրճի հարևանությամբ։ Համալիրը ներառում է 6 բնակելի 18-հարկանի շենքեր` 960 բնակարաններով, ստորգետնյա կայանատեղի` նախատեսված 700 մեքենաների համար, գրասենյակների համար նախատեսված տարածքներ։ Բնակելի համալիրի բակում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, շատրվաններ, ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր, սուպերմարկետ և կանաչ գոտի։ Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է 850 ԱՄՆ դոլարից 900 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման:
Բնակելի թաղամասերը հագեցված են լինելու նաև ստորգետնյա կայանատեղիներով, հասարակական և գրասենյակային տարածքներով, ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված գոտիներով, խաղահրապարակներով և ենթակառուցվածքային բոլոր հարմարավետություններով.
10.2% տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամով,
կանխավճար 10%,
Ավարտը նախատեսվում է 2022թ առաջին կիսամյակին։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US