Դավթաշեն Սիթի

19.11.2019

«Դավթաշեն Սիթի»-ն նոր, ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված, բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի, Անաստաս Միկոյան  64 հասցեում` Հրազդանի կիրճի հարևանությամբ։ Համալիրը ներառում է  6 բնակելի 18-հարկանի շենքեր` 960 բնակարաններով, ստորգետնյա կայանատեղի` նախատեսված 700 մեքենաների համար, գրասենյակների համար նախատեսված տարածքներ։ Բնակելի համալիրի բակում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, շատրվաններ, ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր, սուպերմարկետ և կանաչ գոտի։ Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է  850 ԱՄՆ դոլարից 900 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման: 

Բնակելի թաղամասերը հագեցված են լինելու նաև ստորգետնյա կայանատեղիներով, հասարակական և գրասենյակային տարածքներով, ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված գոտիներով, խաղահրապարակներով և ենթակառուցվածքային բոլոր հարմարավետություններով.

10.2% տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամով,

կանխավճար 10%,

մարման ժամկետ 15 տարի
  • Յուրաքանչյուր շինության վերգետնյա 1-ին հարկը ծառայելու է որպես առևտրային տարածք, 2-18-րդ հարկերը՝ որպես բնակելի տարածքներ
  • Շինությունը ներքին հատվածում բաժանված է 2 մասի և հետևաբար ունի երկու հիմնական շքամուտք: Յուրաքանչյուր մուտքում կա 2 վերելակ
  • Յուրաքանչյուր շենքի բնակելի հարկի վրա տեղակայված է 10 բնակարան՝ 140մ2, 137մ2 , 86մ2 , 62.5մ2 մակերեսներով, և ընդհանուր օգտագործման օժանդակ տարածքում ունի է 10 մ2 մակերեսով բացօթյա պատշգամբ

 Ավարտը նախատեսվում է 2022թ առաջին կիսամյակին։

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US