ՀԱԷԿՇԻՆ-ը հանդիսանում է հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից մեկը: 2004 թվականին, ՀԱԷԿՇԻՆ-ը, որպես «ՀԱԷԿ»-ի շինարարական վարչության իրավահաջորդ, սեփականաշնորհվել է և շարունակում է շինարարական կենսագրությունը մինչ օրս` հարստանալով աշխատանքային նորանոր հաջողություններով և հիշարժան կառույցներով: Վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ-ում ընկերությունն իրագործել է ռազմավարական և տարաբնույթ նշանակության կարևորագույն կառույցների շինարարություն: ՀԱԷԿՇԻՆ-ի աշխատանքներն ընդգրկում են շինարարության` էներգետիկ, քաղաքաշինական, հիդրոտեխնիկական և արդյունաբերական ոլորտները:
ՀԱԷԿՇԻՆ ընկերությունը մեկնարկում է բնակելի համալիրի կառուցման աշխատանքները. 22 վերգետնյա և 4 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարանային շենքը սպասարկում են ժամանակակից դիզայնով, 2մ/վ արագությամբ աշխատող 4 վերելակներ (2 մարդատար, 2 բեռնատար):
Համագործակցում է Պրո Սերվիս ընկերության հետ:
ՀԱԷԿՇԻՆ-ը լինելով «ՀԱԷԿ»-ի շինարարական վարչության իրավահաջորդ, իր պատմությունը կերտել է 1969թ-ից սկսած:
Բնակելի համալիրի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են:Նախասրահ (կոնսյերժ 24/7)
Հարմարությունները հասանելի են միայն համալիրի բնակիչների համար։
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US