Հաէկշին Քոնսթրաքշն/HAEKSHIN CONSTRUCTION

10.09.2020

ՀԱԷԿՇԻՆ-ը հանդիսանում է հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից մեկը: 2004 թվականին, ՀԱԷԿՇԻՆ-ը, որպես «ՀԱԷԿ»-ի շինարարական վարչության իրավահաջորդ, սեփականաշնորհվել է և շարունակում է շինարարական կենսագրությունը մինչ օրս` հարստանալով աշխատանքային նորանոր հաջողություններով և հիշարժան կառույցներով: Վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ-ում ընկերությունն իրագործել է ռազմավարական և տարաբնույթ նշանակության կարևորագույն կառույցների շինարարություն: ՀԱԷԿՇԻՆ-ի աշխատանքներն ընդգրկում են շինարարության` էներգետիկ, քաղաքաշինական, հիդրոտեխնիկական և արդյունաբերական ոլորտները:

ՀԱԷԿՇԻՆ ընկերությունը մեկնարկում է բնակելի համալիրի կառուցման աշխատանքները. 22 վերգետնյա և 4 ստորգետնյա հարկ ունեցող  բազմաբնակարանային շենքը սպասարկում են ժամանակակից դիզայնով, 2մ/վ արագությամբ աշխատող 4 վերելակներ (2 մարդատար, 2 բեռնատար):

Համագործակցում է Պրո Սերվիս ընկերության հետ:

ՀԱԷԿՇԻՆ-ը լինելով «ՀԱԷԿ»-ի շինարարական վարչության իրավահաջորդ, իր պատմությունը կերտել է 1969թ-ից սկսած:

Բնակելի համալիրի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են:Նախասրահ (կոնսյերժ 24/7)

  • Ավտոկայանատեղի (4 հարկ)
  • Մարզասրահ և յոգայի սենյակ
  • Հանդիսությունների սրահ
  • Բացօթյա լողավազան
  • Երեխաների խաղահրապարակ և խաղասենյակ
  • Համատեղ աշխատասենյակ (coworking space)
  • Ֆուտբոլի, բասկետբոլի խաղահրապարակ
  • Հեծանիվների կայանման վայր
  • Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան (Schneider Electric)
  • Հյուրերի մեքենաների և տաքսիների կայանման վայր

Հարմարությունները հասանելի են միայն համալիրի բնակիչների համար։
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին։

 

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US