ԿՈՄԻՏԱՍ ՊԱՐԿ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ

11.01.2021

Կոմիտաս Պարկ բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասը գտնվում է Արաբկիր համայնքի Գրիբոյեդովի 48 հասցեում (շուրջ 53,000քմ)
Համալիրը կառուցվում է երկու փուլով՝ ընդհանուր 24 մասնաշենք՝ 12 և 16 հարկանի, որոնցից 11-ը ընդգրկված են առաջին փուլում։
Թաղամասն իր մեջ ներառում է՝
Շուրջ 35․000քմ կանաչապատ տարածք

  • Անվտանգ բակ՝ զերծ մեքենաներից և աղմուկից
  • Խաղահրապարակներ, ճեմուղիներ և հանգստի գոտիներ
  • Ջրային գոտիներ
  • Հեծանվուղի և վազքուղի՝ թաղամասի ողջ շրջակայքով
  • Երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի
  • 24 ժամյա անվտանգություն և հսկողություն

Առաջին փուլով կառուցվող 11 մասնաշենքերից 7-ի վաճառքը իրականացվում է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում։
Կառուցապատող ընկերության կողմից իրականացվում է թիվ 1, 7, 8 և 9 մասնաշենքերի բնակարանների վաճառքը։
Բնակարանները շահագործման են հանձնվում՝

  • Ներքին պատերը բաժանված
  • Գաջապատված
  • Արտաքին դռները և, պատուհանները տեղադրված
  • Հոսանքը և գազը հասցված մինչև բնակարան
  • Ջրահեռացման և ջրամատակարարման խողովակները հասցված մինչև իրենց ցնուցման կետեր ▫
  • Շքամուտքի և ընդհանուր օգտագործման տարածքները բարեկարգված

Այս պահին չվերանորոգված 1ք/մ-ի արժեքը 850-ից 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է՝ կախված բնակարանի հարկից և դիրքից:
Հնարավոր է նաև բնակարանը շահագործման հանձնել վերանորոգված։ Այս դեպքում առաջնային արժեքին կավելանա 1ք/մ-ի համար սկսած 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից։
Յուրաքանչյուր բնակարանի հետ նախատեսվում է նվազագույնը մեկ ավտոկայանատեղիի վաճառք, որոնց արժեքներն են 9․000 և 10․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ կախված տեղակայումից։
Թաղամասի հետագա սպասարկումը իրականացնելու է կառուցապատող ՛՛Օրդ Դեվելոփմենթ՛՛ ընկերությունը:
Այն իր մեջ ներառելու է՝

  • կանաչապատում և խնամք
  • լուսավորություն
  • 24/7 անվտանգություն
  • վերելակների սպասարկում
  • մաքրություն և աղբահանություն

Շինարարության մեկնարկը՝ Փետրվար 2020թ
Գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը և կառուցապատողից բնակարան ձեռքբերելու բոլոր առավելությունները Բնակարանների ձեռքբերումը իրականացվում է թե՛ կանխիկ, և թե՛ հիփոթեքային վարկի միջոցով
Գործընկեր բանկ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍ բանկ
Կանխավճարը սկսած 10%-ից
Տարեկան տոկոսադրույքը սկսած 9,9%-ից

Առաջին փուլի ավարտը՝ Դեկտեմբեր 2023

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US