Նոյ Ինվեստ Գրուպի բնակելի համալիրը կառուցվում է Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցների հարող հատվածում: Համալիրը բաղկացած է 15 հարկից՝ 1 հասարակական և 14 բնակելի: Ունի վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիներ: Շենքն ունի 9 բալանոց սեյսմակայունություն: Բնակարանը գնորդին կտրամադրվի գաջապատ միջնապատերով, հարթեցված հատակով, մուտքի որակյալ դռնով և պատուհաններով, կոյուղու ընդհանուր կանգնակներով, իսկ ջրի, էլեկտրասնուցման, ջեռուցման և տաք ջրամատակարարման կենտրոնացված համակարգից սնուցումը՝ բնակարան բերված մուտքային կետով: Համալիրի շահագործումն ըստ շինթույլտվության նախատեսված է 2024 թվ–ի ամռանը, իսկ ըստ կառուցապատող ընկերության՝ 2025 թվ–ի վերջ: Գործում է վճարման ճկուն համակարգ ինչպես հիփոթեքային, այնպես էլ կանխիկ եղանակով: Համագործակցող բանկ ՝ «ԱմերիաԲանկ» ՓԲԸ:
Առանձնահատկություններ
Վիտրաժային պատուհաններ
Ջերմամեկուսիչ պատեր
Կենտրոնացված ջեռուցման բարձրակարգ համակարգ
Ժամանակակից բարձրորակ վերելակներ
Ընդարձակ կանաչապատ տարածք իր խաղահրապարակով
Մոնոլիտ Ե/Բ կոնստրուկցիա
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US