Լույսեր բնակելի համալիր

17.03.2021

«Լույսեր» բնակելի համալիրն իր անվանումը ստացել է ճարտարապետական նախագծման լուսավոր ու ազատ լուծումների շնորհիվ։ Համալիրը բաղկացած է չորս շենքից, որոնք ունեն տարբերվող ճարտարապետություն և պատուհաններից բացվող ազատ ու գեղեցիկ տեսարան, այդ թվում՝ դեպի Արարատ լեռ։

Մենք գործադրել ենք մեր լավագույն ջանքերը՝ ապրելու համար հաճելի և հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Մենք կառուցում ենք մի համալիր, որտեղ ինքներս երազել ենք ապրել և որտեղ ապրելու ենք։ 

Բնակելի համալիրը գտնվում է Լենինգրադյան եւ Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում (հասցե՝ ք․ Երևան, Լենինգրադյան 23/7)։ Նախատեսվում է կառուցել ճանապարհ, որը բնակելի համալիրը կմիացնի Մոնթե Մելքոնյան փողոցին։

Դալմայի այգիները, որտեղ գտնվում է «Լույսեր» բնակելի համալիրը, զարգացող թաղամաս է։ Այստեղ կառուցվում են այլ բնակելի շենքեր, «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի զբոսայգին, իսկ «Լույսերին» հարող տարածքը նախատեսվում է կանաչապատել՝ վերածելով հանրային զբոսայգու։ Այսինքն՝ առաջիկա 3-4 տարիների ընթացքում քաղաքի այս հատվածը վերածվելու է բարեկարգ, հարմարավետ ու գրավիչ թաղամասի, և հետևաբար, այսօր Ձեր կողմից ձեռքբերված բնակարանը հանդիսանալու է նաև եկամտաբեր ներդրում ապագայի համար։

«Լույսեր» բնակելի համալիրը գտնվում է ընդամենը 5 կմ հեռավորության վրա Հանրապետության հրապարակից, 820մ՝ Մարզահամերգային համալիրից, 850մ՝ Թումոյի այգուց, 1.7կմ՝ Դալմա մոլից:
 

Առաջին կառուցվող շենքը վերգետնյա 16 հարկանի է, մնացածները՝ 18, 18 և 16։ Ստորգետնյա հարկերը երեքն են՝ ընդհանուր 404 կայանատեղիներով։ Այս տարբեր հարկայնությամբ շենքերի տեղադրումը ռելիեֆի հարթակների վրա իրականացվել է այնպես, որպեսզի դրանք ապահովված լինեն ինսոլյացիայի, տեսանելիության ու անվտանգության օպտիմալ պահանջներով։

Շենքերն ապահովված են լինելու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անվտանգության և հակահրդեհային համակարգերով, կառուցվելու են էներգախնայող նյութերով։

Մեզ համար նույնքան կարևոր է շենքերի արտաքին էսթետիկ տեսքը, որքան դրանց որակն ու ամրությունը։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր բնակիչ հպարտությամբ նայի իր շենքին, իսկ մեր համաքաղաքացիները «Լույսեր» համալիրը ճանաչեն որպես «այն սիրուն, կանաչապատ շենքերով թաղամասը»։ Այս նպատակով շենքերը նախագծվել են այնպես, որպեսզի քողարկվեն բոլոր ինժեներական ենթակառուցվածքները (օդորակիչներ, կաթսաների խողովակներ)՝ շենքերին հաղորդելով կոկիկ և գեղեցիկ տեսք։ Նշված ենթակառուցվածքները քողարկվելու են հատուկ խորշերում, որոնք միաժամանակ ծառայելու են որպես պահոցներ բնակիչների համար։

Շենքերի պատշգամբների ու տանիքի կանաչապատումը, բակային տարածքի լանդշաֆտային ու ջրային ձևավորումը նպաստելու են թաղամասի միկրոկլիմայի կարգավորմանը՝ շենքերը վերածելով շենք-այգիների։

Յուրաքանչյուր շենքում տեղադրվելու են եվրոպական արտադրության երեք վերելակներ։ Շենքերն ունենալու են նաև հեծանիվների համար նախատեսված հատուկ կայանման տեղեր, ինչպես նաև այլ պահատեղեր:

Շենքերի հետագա սպասարկումն իրականացվելու է կառուցապատողի կողմից՝ համակեցության կանոնների համաձայն։
 

Բնակարանները նախագծված են այնպես, որպեսզի ապահովեն առավելագույն հարմարավետություն և նվազագույնի հասցնեն տարածքի կորուստը։ Բնակարանների մակերեսները 44 քմ-ից մինչև 186 քմ են։ Ընդ որում՝ այնպես է նախագծված, որ հնարավոր է բնակարանների միացում։

Յուրաքանչյուր հարկում կա չկրկնվող նախագծով 6-7 բնակարան, որոնցից 4-ն ունեն երկկողմանի պատուհաններ։ Անկյունային բնակարաններն ունեն նվազագույնը 4-5 պատուհան, որը հնարավորություն է տալիս տարածքը բաժանել սենյակների՝ ըստ Ձեր նախապատվության։ Բացի այդ, գրեթե բոլոր սենյակները մուտք ունեն դեպի պատշգամբ։

Բնակարանների բոլոր պատուհանները վիտրաժային (հատակից առաստաղ) են։ Դրանք ջերմաէֆեկտիվ, բազմաֆունկցիոնալ պատուհաններ են, որոնք ձմեռային ամիսներին ապահովում են ջերմախնայողություն, իսկ ամառային ամիսներին պաշտպանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Բնակարանների մեծ մասն ունի ընդարձակ պատշգամբներ՝ գեղեցիկ տեսարանը վայելելու և բնակիչների հանգստի համար։

Բնակարաններն այնպես են նախագծված, որ նրանցից յուրաքանչյուրում հնարավոր է տեղադրել խոհանոցային բոլոր անհրաժեշտ սարքավորումները, հյուրասենյակում և ննջասենյակում՝ նվազագույն անհրաժեշտ կահույքը։

Չորս շենքից բաղկացած բնակելի համալիր Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցներին հարող տարածքում։

  • ֆուտբոլի 2 դաշտ
  • Բասկետբոլի դաշտ
  • 550 մետր երկարությամբ հեծանվուղի և վազքուղի
  • 2 մանկական խաղահրապարակ
  • թեմատիկ և գեղեցիկ դիզայնով 4 զրուցարան
  • երկու ջրային գոտի
  • տարածքն ամբողջությամբ ադապտացված է հենաշարժական խնդիրներով մարդկանց համար:
  • Բակն ամբողջությամբ ազատ է մեքենաներից։

Բոլոր վերգետնյա կայանատեղիները գտնվում են հարակից փողոցների վրա։

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US