Վարձակալության է առաջարկվում ընդարձակ ունիվերսալ կոմերցիոն տարածք՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում, լավագույն բնակելի համալիրներից մեկի առաջին հարկում։ Տարածքի ընդհանուր մակերեսը 223 քմ է։ Հնարավոր է վարձակալել ինչպես ամբողջական տարածքը, այնպես էլ առանձին հատվածներով՝ 134 քմ կամ 89 քմ մակերեսներով՝ կախված Ձեր կարիքներից։ Տարածքի առավելություններից է ավելի քան 5 մետր առաստաղի բարձրությունը, որը հնարավորություն է տալիս կառուցել անտրեսոլային հարկ և առավել արդյունավետ օգտագործել ամբողջ մակերեսը։ Տարածքը հարմար է տարբեր տեսակի կոմերցիոն գործունեության համար՝ խանութ-սրահի, ցուցասրահի, գրասենյակի, սրահի, ծառայությունների մատուցման կենտրոնի և այլ բիզնես նախագծերի իրականացման համար։ Գտնվելով Կոմիտասի պողոտայում՝ այն ունի հարմար տեղադիրք և բիզնես գործունեության համար գրավիչ միջավայր։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US