Վաճառվում է հյուրանոցային համալիր Վաճառվում է գործող հյուրանոցային տարածք՝ հարմար ինչպես հյուրանոցային բիզնեսի, այնպես էլ ներդրումային նպատակների համար։ Հյուրանոցը բաղկացած է 6 համարից, որոնցից 4-ն ունեն առանձին ավտոտնակներ։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1000 քմ և գտնվում է ճանապարհի երկայնքով՝ ապահովելով հարմար մուտք և հասանելիություն։ Տարածքն ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով՝ անհատական գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրականություն, կոյուղի, եռաֆազ հոսանք։ Առկա է 10 տոննա տարողությամբ սննդային ծածկույթով սանիտարական ջրի պահոց։ Հյուրանոցն ունի ամբողջությամբ կահավորված խոհանոց՝ չժանգոտվող մետաղից աշխատանքային սեղաններով և անհրաժեշտ սարքավորումներով։ Շինությունն ունի հատուկ նախագծված ընդհանուր ջեռուցման համակարգ, որն ապահովում է արդյունավետ և հարմարավետ ջեռուցում։ Հողատարածքն ունի նաև ընդլայնման հնարավորություն, ինչը թույլ է տալիս հետագայում ավելացնել շինության կամ բիզնեսի ծավալը։ Հարմար տարբերակ է հյուրանոցային բիզնեսի շարունակման, ընդլայնման կամ ներդրումային նպատակներով ձեռքբերման համար։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US