Կոդ 2938,
Վարձակալության է տրվում վերանորոգված բազմաֆունկցիոնալ տարածք, Ա․ Խաչատևյան փողոցում։
2 ճակատային մուտք և 1 մուտք ետնամասից
4 սրահ,
խոհանոցային հատված, սանհանգույց,
ջեռուցման համակարգ, տեսախցիկներ և անվտանգության համակարգ։
Տարածքը տրվում է առանց կահույքի։
Վարձավճարը՝ 520 000 ՀՀ դրամ առանց եկամտահարկի
Կոդ 2532
Վաճառվում է դիզայներական ոճով, բարձր որակի նյութերով վերանորոգված, լուսավոր, կահավորված և հագեցված անհրաժեշտ տեխնիկայով բնակարան Անտառային փողոցում, նորակառույց շենքում։
Բնակարանի վիտրաժային պատուհաններից՝ ֆրանսիական պատշգամբով, բացվում է տեսարան դեպի Արարատ և Երևանի համայնապատկերը։
Բնակարանն ունի հյուրասենյակ, հյուրասենյակին միացրած ընդարձակ խոհանոց, 3 ննջասենյակ՝ մեծ զգեստապահարաններով, 2 սանհանգույց՝ հյուրերի սանհանգույց, լոգարան զուգարանով , լողախցիկով։
Բնակարանը վաճառվում է կահույքով, սարքավորումներով։
Առկա է ինդիվիդուալ ջեռուցման համակարգ և օդորակիչներ բոլոր սենյակներում։
Առկա է մեկ ավտոմեքենայի համար կայանատեղի ։
Շենքում առկա է վերելակ։
Կոդ 2156
Վաճառվում է ընդարձակ, արևոտ 3 սենյականոց պենտհաուս Զեյթուն համայնքում՝ նորակառույց շենքում։
Բնակարանի պատերը գաջած են, հատակը՝ հարթեցված։ Ջեռուցման և բարձրորակ լարերով էլեկտրամատակարարման համակարգերը մոնտաժված են։
Միջսենյակային բաժանումների մեծ մասը կատարված է, մնացածը հնարավոր է իրականացնել՝ ըստ գնորդի նախընտրության։
Բնակարանն ունի լուսավոր, արևոտ հյուրասենյակ՝ բացվածքով դեպի տեռասա, բաց խոհանոց, 2 ննջարան՝ բացվածքով դեպի բաց պատշգամբ, սանհանգույց։
Բակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները կատարված են, տարածքը առանձնացված է, տեղադրված է անցարգելակ։
Սեփականության վկայականը առկա է։
Վաճառվում է շքեղ բնակարան ՝ Հյուսիսային պողոտայում՝ լավագույն նորակառույց շենքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 151քմ, ունի 3 ննջարան ,3 սանհանգույց, 1 հյուրասենյակ, առանձին խոհանոց, գեղեցիկ տեսարան դեպի պողոտա։Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։