Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն Երևանի ամենաանաղմուկ և մաքուր թաղամասում : Բնակելի 450 քմ մակերեսով և 650 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և օդափոխման համակարգ: Հատակը երեսպատված է սալիկներով, մյուս մասը` փայտյա մանրահատակ: 1-ին հարկում կա ժամանցի սենյակ , 1 սանհանգույց, շոգեբաղնիք և խորդանոց, 2-րդ հարկում` հյուրասենյակ, խոհանոց,2 հատ բաց պատշգամբ, 1 աշխատասենյակ, 1 սանհանգույց, 3-րդ հարկում կա լվացքատուն, 3 ննջասենյակ` սանհանգույցներով, զգեստասենյակներով և պատշգամբներով: Առանձնատունը բարձրաճաշակ կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն:
Նորակառույց Լույսեր բնակելի թաղամասի 3-րդ մասնաշենքի 14-րդ հարկ, երեք պատշգամբով, տեսարան դեպի Արարատ լեռը։ Կապիտալ վերանորոգված, չբնակեցված ։ Թաղամասում առկա են խանութներ, ռեստորան-սրճարաններ, խաղահրապարակ, բացօթյա մարզասրահ և այլ ժամանցի վայրեր։ Թաղամասը հանձնված է շահագործման, առկա են բնակեցված բնակարաններ։ Տրամադրում ենք երկարաժամկետ տարբերակով ։
Նորակառույց Լույսեր բնակելի թաղամասի 3-րդ մասնաշենքի 14-րդ հարկ, երեք պատշգամբով, տեսարան դեպի Արարատ լեռը։ Կապիտալ վերանորոգված, չբնակեցված ։ Թաղամասում առկա են խանութներ, ռեստորան-սրճարաններ, խաղահրապարակ, բացօթյա մարզասրահ և այլ ժամանցի վայրեր։ Թաղամասը հանձնված է շահագործման, առկա են բնակեցված բնակարաններ։
Վաճառվում է 125քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան փոքր Կենտրոնում՝ Թամանյան փողոցում, հատուկ նախագծի քարե շենքում: Բնակարանը ներառում է 3րդ, 4րդ հարկերը և մանսարդային հատվածը, որոնք իրար միացված են աստիճաններով: Հարկերը միացվել են իսկզբանե՝ շենքի կառուցման ժամանակ, հատուկ պատվերով, շենքի միջնապատերը տուֆից են: Բնակարանը ունի պատմամշակութային արժեք, վերանորոգումը հին է, վաճառվում է մասնակի կահույքի հետ: Արժեքը սակարկելի է:
Վաճառքի պենտհաուս անմիջապես Կոմիտասի պողոտայում։Բնակարանը նորոգված է դիզայներական ոճով, թանկարժեք նյութերով։Նախամուտք՝ հայելածածկ պահարաններով, բարային դեկորատիվ տաղավար, ընդարձակ հյուրասենյակ բուխարիով և երեք մաստեր ննջարաններ {սանհանգույցներով} ։ Տերաս, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ, Արագած լեռները և քաղաքային լանդշաֆտ ։ Ջեռուցման համակարգ, օդորակիչներ։ Շենքն ունի սպասարկման վճար 15000 դրամ/ամիսական,որի մեջ ներառված են անվտանգությունը, մուտքերի մաքրությունը և երկու վերելակները։
Վաճառվում է կոմերցիոն նշանակության տարածք Տերյան փողոցում։ Տարածքը 1-ին գիծ է, ունի եռակողմ դիրք՝շենքի 3 կողմերից, ընդհանուր 8 պատուհան, առաստաղները բարձր են՝ 3,2մ։ Հարմար է ցանկացած գործունեության համար։
Վաճառվում է բազմաֆունկցիոնալ կոմերցիոն տարածք Երևանից 15կմ հեռավորության վրա ։ Տարածքը ունի 18000քմ տարածք , որի մեջ ներառված է 2 հյուրանոցային շինություններ ընդհանուր 13 սենյակներով , կոնֆերանս սրահ , հանդիսությունների սրահներ , ռեստորաններ ,խոհանոց , պահեստային տարածքներ , խաղահրապարակներ ։ Հարմար է բիզնեսը ընդլայնելու համար՝ նոր կառույցներ կառուցելու ։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին ։ Հնարավոր է մասնակի վաճառք ։
Ունիվերսալ կոմերցիոն տարածք Կասկադ Հիլզ բնակելի թաղամասում, 6 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում: Տարածքի մակերեսը 280 քմ է, այն կապիտալ վերանորոգվել է, հատակը սալիկապատված է, տեղադրված է օդորակիչ, ունի Տարածքն ունի կահավորված խոհանոց, սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով:Հարմար է որպես գրասենյակ, կլինիկա, խանութ, տուրիստական գործակալություն և այլն:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Անտառային թաղամասի լավագույն շենքերից մեկում : Շենք ունի անվտանգություն և կանաչապատ հատված բնակիչների համար : Բնակարանը ունի գեղեցիկ պատշգամբ և ավտոկայանատեղի:
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Արաբկիր համայնքի լավագույն նորակառույց շենքերից մեկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է ունի արևկողմ դիրք, բաց տեսարան: Անմիջապես շենքի տակ գործում է սուպերմարկետ, շրջակայքը հագեցած է հարմարավետ ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Երևանի սրտում`Կասկադին կից՝ նորակառույց շենքում:Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ՝ Կասկադի տեսարանով,առանձին խոհանոց՝ բաց պատշգամբով, 3 ննջասենյակ և 2 սանհանգույց:Բնակարանի արժեքի մեջ ներառված է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի:Բնակարանը վաճառվում է ամբողջ գույք, տեխնիկայով
Վաճառվում է 94քմ մակերեսով բնակարան Քաջազնունի փողոցում՝ 12 հարկանի պանելային շենքի 3րդ հարկում: Բնակարանը ունի անկյունային դիրք, ինչի շնորհիվ լուսավոր է և արևկող: Բնակարանը գազաֆիկացված է, պատուհանները՝ եվրոպական արտադրության, առկա է բաց և փակ պատշգամբեր, վաճառքը՝ գույքի և տեխնիկայի հետ միասին: Շենքի վերելակը փոխված է:
Վաճառվում են կոմերցիոն տարածքներ Արաբկիր 17 փողոցում, նորակառույց շենքի առաջին և երկրորդ հարկերում, 50քմ-ից սկսած, վիտրաժային պատուհաններով, փողոցի կողմից առանձին մուտքերով և կոմունալ հարմարություններով { նաև եռաֆազ հոսանք}:Մեկ քառակոուսու արժեքը սկսած 3000 դոլարին համարժեք դրամից։Հարմար է սուպերմարկետի,գեղեցկության սրահի,օֆիսային տարածքի և այլ նպատակների համար։
Երևան քաղաքի ամենաանաղմուկ և էկոլոգիապես մաքուր հատվածում ՝ Վահագնի թաղամասում վաճառվում է ընդհանուր 535 քմ մակերեսով մոդեռն ոճով կառուցված շքեղ առանձնատուն : Առանձնատունն ունի մեծ նախասրահ , ընդարձակ հյուրասենյակ , խոհանոց , 3 ննջասենյակ , 5 սանհանգույց , հանգստյան սենյակ , մի քանի բաց պատշգամբ , ընդարձակ տերասսա , 2 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի , ինչպես նաև լողավազան : Վաճառվում է ամբողջ գույքի և տեխնիկայի հետ միասին :