Առանձնատունը գտնվում է Բաբայան փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ։ Շենքը ունի 4 հարկ և 3 առանձին մուտք։ Առկա է ավտոտնակ՝ նախատեսված 2 մեքենայի համար, ինչպես նաև բաց ավտոկայանատեղի՝ մինչև 8 մեքենայի համար։
Տարածքի հատակագիծը հետևյալն է․
Առաջին հարկ – 5 սենյակ, 1 սանհանգույց, 1 խոհանոց
Երկրորդ հարկ – 3 սենյակ, 3 սանհանգույց, 1 խոհանոց
Երրորդ հարկ – 6 սենյակ, 2 սանհանգույց
Չորրորդ հարկ – կոնֆերանս սրահ՝ սեփական սանհանգույցով
Առանձնատունը ապահովված է ջեռուցման համակարգով, տեղադրված են 40 արևային պանելներ՝ 21 կՎտ ընդհանուր հզորությամբ, ինչպես նաև էլեկտրական մեքենաների համար նախատեսված լիցքավորման կայան։
Հարմար է թե՛ բնակության, թե՛ գրասենյակային, կրթական կամ հյուրատնային գործունեության համար։
Կոդ 2086
Վարձակալությամբ է տրվում երեք հարկանի քարե առանձնատուն։
I հարկ — 2 սրահ, որոնցից մեկը՝ բուխարիով, 3 ննջասենյակ (մեկը՝ իր սանհանգույցով), 2 խոհանոց, 3 սանհանգույց։
II հարկ — 5 ննջասենյակ, 1 սանհանգույց, բաց պատշգամբ։
III հարկ — մանսարդային հարկ, որը կարող է լրացուցիչ օգտագործվել։
Lվացքատուն
Տեղադրված են ջեռուցման համակարգ և օդորակիչներ։
2 մուտք փողոցից, 1 ելք դեպի բակ։
Տարածքը ամբողջությամբ պարսպապատված է։
Կանաչապատ բակ, լողավազան։
Փակ և բաց՝ ծածքի տակ ավտոկայանատեղիներ, այդ թվում նաև փողոցի վրա ազատ ավտոկայանատեղիներ։
Առանձնատունը կարող է օգտագործվել և՛ որպես կոմերցիոն տարածք (հարմար է գրասենյակային, բժշկական կամ ուսումնական գործունեության համար), և՛ որպես բնակելի։