Կոդ 3858,
Երկարաժամկետ վարձակալության է տրվում վերանորոգված առանձնատուն Արաբկիրում՝ հանգիստ, անաղմուկ Բլուր թաղամասում։
Առանձնատունը մեկ հարկանի է, ունի լուսավոր հյուրասենյակ, հյուրասենյակին միացված խոհանոց, 2 ննջարան, 2 սանհանգույց։
Հյուրասենյակի և խոհանոցի հատակը ծածկված են սալիկով, իսկ ննջասենյակներում լամինատ է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։
Առանձնատունը կահավորված է, համալրված է անհրաժեշտ սարքավորումներով։
Առանձնատունը պարսպապատ է, դարպասները հեռակառավարվող են, ունի ավտոկայանատեղ։
Բակը կանաչապատ է՝ պտղատու ծառերով։
Կոդ 10456․ Վարձակալության է տրվում 4 սենյականոց 2 հարկանի գեղեցիկ տուն Վահագնի թաղամասում․ Բնակելի տարածքի մակերեսը կազմում է 280 քմ, իսկ հողամասինը՝ 200քմ․ Առկա են ավտոտնակ և նկուղ․ Տան մեջ կա 2 սանհանգույց․ Առանց կահույքի դեպքում գինը $1500 է, իսկ մասնակի կահավորմամբ՝ $1700․