վաճառվում է 6 սենյականոց կապիտալ վերանորոգված, 3,4 մետր բարձրությամբ առաստաղներով, 4 կողմից լուսավորություն ունեցող բնակարան Արաբկիրում, Գուլբեկյան փողոցի վերջնամասում՝ բարեկամության մետրոյից 750 մետր հեռավորության վրա՝ Ձորի մոտ։ Բնակարանը գտնվում է 2 հարկանի քարե հատուկ տիպի շենքի 2-րդ հարկում։ Կա հնարավորություն 3-րդ կամ մանսարդային հարկ կառուցելու։ Բնակարանը շատ հանգիստ թաղամասում է, այն տպավորթյունն է, որ ապրում ես քաղաքից դուրս առանձնատանը։ Շենքի 1-ին հարկում բնակվում է 3 հոգանոց ինտիլիգենտ ընտանիք։ Բնակարանը ունի 26 քմ մակերեսով փակ պատշգամբ, որը դիզայներական ոճով վերանորոգված է և ծառայում է որպես հանգստի գոտի, որտեղ կա պատի մեջ ներկառուցված մանղալ, ամառային խոհանոց իր բոլոր հարմարություններով։ Բնակարանի հատակը հատուկ մշակված եղևնափայտից է։ Կա բաց և փակ ավտոկայանատեղիներ։ 1-ին հարկում կա նաև 6 քմ մակերեսով մառան։ Սեփականության իրավունքով գնորդին է փոխանցվում նաև շենքով ծանրաբեռնված 410 քմ մակերեսով հողամասի 1/3 բաժնեմասը, մոտ 140 քմ մակերեսով հողամասը։ Հողամասը առանձին չէ, այլ շենքի տակի հողն է։ Բնակարանը շատ տաք բնակարան է պատերի հաստությունը 55 սմ է, բնակարանը ունի 2 սանհանգույցներ և 2 լոգարաններ։
Վաճառվում է երկհարկանի առանձնատուն Երևանում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում, Սերո Խանզադյան փողոցում։
Առանձնատունը կառուցված է 1,300 քառակուսի մետր հողատարածքի վրա, իսկ բնակելի մակերեսը կազմում է 233 քառակուսի մետր։ Տունն ունի 4 սենյակ, 2 սանհանգույց, 2.8 մետր առաստաղի բարձրություն և ամբողջությամբ վերանորոգված է՝ պատրաստ հարմարավետ բնակության։
Ընդարձակ հողատարածքը հնարավորություն է տալիս կազմակերպել գեղեցիկ այգի, հանգստի գոտի, լողավազան կամ այլ ժամանցային տարածքներ։ Տունն առանձնանում է հարմարավետ հատակագծով, լուսավոր սենյակներով և ապահովում է առանձնացված ու խաղաղ բնակելի միջավայր։
Գտնվում է Նորք-Մարաշի հեղինակավոր և հանգիստ հատվածում։
Կոդ 2693,
Վաճառվում է վերանորոգված առանձնատուն Բագրևանդ թաղամասում։
Առանձնատունն ունի երկու բնակելի հարկ և նկուղ։
1-ին հարկ-նախասրահ, լուսավոր հյուրասենյակ բուխարիով, առանձին խոհանոց, սանհանգույց։
2-րդ հարկ- նախասրահ, 3 ննջարան` մեկն իր սանհանգույց, սանհանգույց։
Ցածր առաջին հարկ բակի կողմից` մոտ 90 քմ, գինու մառան, մեկ սենյակ և խորդանոց:
Խնամված այգի պտղատու ծառերով, եղևնիներով, ծաղկանոց։
Առկա է ջեռուցման համակարգ:
Ավտոտնակը 1 մեքենայի համար է, բակում կա 3-4 մեքենայի կայանատեղի։
Առանձնատունը պարսպապատված է։
Երեք հարկանի քարե տուն Վահան Տերյանի 1-ին փողոցում Առինջում։ Վաճառքն իրականացվում է գույքի և տեխնիկաի հետ միասին:
Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, առկա են կոմունալ բոլոր հարմարությունները։ Ունի անհատական ջեռուցման համակարգ, պատուհանները եվրոպական արտադրության։Առանձնատունը բաղկացած է՝
1-ին հարկում է գտնվում ՝ ավտոտնակ, 2 մեծ խորդանոց, 1 սանհանգույց։
2-րդհարկում է գտնվում նախասրահ մեծ ընդարձակ հյուրասենյակ, առանձին խոհանոց,
Սանհանգույց։
3-րդ հարկում գտնվում է 4 ննջարան, նախասրահ 1 սանհանգույց 2 բաց պատշգամբ։
Ունի բարեկարգված բակ իր պտղատու և դեկորատիվ ծառերով, փակ տաղավար, խորովածի վառարան։ Ամբողջ տունը պարսպատված է և տեսահսկվում է տեսախցիկներով։ Առկա քարե ավտոտնակ առանձին դարպասների կողմից և բաց ավտոկայանատեղի ավելի քան 6 մեքենայի համար։