Կոդ 2518,
Վաճառվում է նորակառույց վերանորոգված առանձնատուն Դուրյան թաղամասում։
Առանձնատունը մի կողմից երկհարկանի է, մյուս կողմից եռահարկ է։
1-ին հարկ- լուսավոր հյուրասենյակ, ընդարձակ խոհանոց, սանհանգույց, պատշգամբ,
2-րդ հարկ- 3 ննջարան, որոնցից մեկն իր սանհանգույցով է, 1 սանհանգույց, պատշգամբ։
Ցածր առաջին հարկում կա 1 սրահ, ընդարձակ խոհանոց, սանհանգույց, այն հարմար է և որպես հյուրերի տնակ, և որպես ամառային խոհանոց դարձնելու համար։
Առանձնատունը երեսպատված է։
Առկա է ավտոկայանատեղի 3 մեքենայի համար։
Վաճառվում է խոհանոցի կահույքով։ Պարսպապատված է։
Կոդ 2498,
վաճառվում է վերանորոգված նորակառույց առանձնատուն Ավանում,
առանձնատունը երկհարկանի է,
1-ին հարկ-նախասրահ,հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց,
2-րդ հարկ- 4 ննջարան, սանհանգույց, 4 պատշգամբ,
ամառային խոհանոց, ընդարձակ ավտոկայանատեղի,
առանձնատունը պարսպապատված է
Կոդ 1999,
Վաճառվում է նորակառույց առանձնատուն Մհեր Մկրտչյան թաղամասում։
Առանձնատունը երկհարկանի է, արտաքինից երեսպատված է։ Ներքին հարդարման աշխատանքներն ավարտված չեն։ Պատերը գաջած են, ջեռուցման համակարգի խողովակները մոնտաժված են, խոհանոցը և 2 սանհանգույցները սալիկապատված են։
1-ին հարկ- հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց,
2-րդ հարկ- 6 սենյակ, սանհանգույց,
Բակը սալահատակված է, բուխարի, ավտոտնակ։
Կոդ 2179
Վաճառվում է նորակառույց եռահարկ առանձնատուն,
կիսանկուղային հարկը պատուհաններով է՝ խորդանոց, սանհանգույց, ազատ տարածություն
1-ին հարկ - հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց
2-րդ հարկ-4 ննջարան, սանհանգույց
բակում կան պտղատու ծառեր, լողավազան, սանհանգույց
ավտոտնակ
առանձնատունը պարսպապատված է
Կոդ 2413,
Վաճառվում է առանձնատուն Նոր Արեշում,
առանձնատունը ունի երեք բնակելի հարկ, կիսանկուղային հարկ և ձեղնահարկ,
1-ին հարկ- նախասրահ, խոհանոց, 2 սանհանգույց,
2-րդ հարկ- նախասրահ, 2 ննջարան իրենց սանհանգույցներով,
3-րդ հարկ- նախասրահ, 2 ննջարան իրենց սանհանգույցներով,
ձեղնահարկը ընդարձակ տարածություն է ջրագծով,
կիսանկուղային հարկում հանգստի սենյակն է բուխարիով և մառանը,
մարմարյա աստիճաններ, ձևավոր մանրահատակ,
ջեռուցման անհատական համակարգ, անվտանգության տեսախցիկներ,
բոլոր պատուհաններին կան ճաղավանդակներ։
Կոդ 2662,
Վաճառվում է վերանորոգված նորակառույց թաունհաուզ Ավանում։
Թաունհաուզը նոր է վերանորոգվել և բնակեցված չի։
1-ին հարկում ավտոտնակն է և խորդանոցը։
2-րդ հարկ- լուսավոր արևոտ հյուրասենյակ, հյուրասենյակին միացված խոհանոց, 1 ննջարան։
3-րդ հարկ- 2 ննջարան, որոնցից մեկն իր սանհանգույցով է, սանհանգույց, երկու ննջարաններն էլ ունեն պատշգամբներ։
Տանիքը հարթ է, տանիքում կա էլեկտրաէներգիա, ջրագիծ։
Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, 2 օդորակիչ, հատակը ջեռուցվում է։
Բակում կա տաղավար ջրագծով։
Ավան համայնքի Դուրյան թաղամասում վաճառվում է 2 հարկանի` նորակառույց առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 200 քմ (յուր. հարկը` 100 քմ), հողատարածքը` 200 քմ: Շինությունը երեսպատված է գեղեցիկ քարով։ Առկա է մշտական (Կաթնաղբյուրի) ջուր, երաֆազ հոսանք: Կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման համակարգ, բոլոր կոմունիկացիաներն առկա են:Սենյակները ընդարձակ են և լուսավոր: Թաղամասը արագ կառուցվում է, շուրջը առանձնատներ են: Տեղադրված է արևային կայան, որը տարեկան ապահովվում է ավելի քան 600.000 դրամի չափով հոսանք։ Վաճառվում է ամբողջ գույքով:
Վաճառվում է կապիտալ նորոգված երկհարկանի նորակառույց առանձնատուն Ավանում՝ Պարույր Սևակ թաղամասում։ Անմիջապես կանգառի մոտ։ Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 760քմ, տան մակերեսը՝ 220քմ։ Ունի 3 ննջասենյակ , ընդարձակ հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց։ Ունի գեղեցիկ կանաչապատ, ընդարձակ բակային հատված։
Ավանի Դուրյան թաղամասում վաճառվում է 2 հարկանի արտաքին և ներքին յուրահատուկ գրավչությամբ կառուցված գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի` 315 քմ մակերեսով և 1000 քմ տնամերձ հողատարածքով։ Բակում կան կից շինություններ` 62 քմ մակերեսով 4 մեքենայի ավտոտնակ և միջոցառումներ անցկացնելու սրահ: Առանձնատունն ունի բարձրորակ նորոգում, ինտերիերն իրականացվել է էկոլոգիապես մաքուր նյութերով, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Միջսենյակային դռները բարձրորակ փայտից են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր պատուհանների տակ առկա են մարտկոցներ, 1-ին հարկում հատակը տաքացվող է: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են թանկարժեք գույքով, ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով: 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց, փակ ավտոկայանատեղի, որն ունի մուտք նաև տնից: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ` պատշգամբներով, 2 սանհանգույց: : Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով: Բոլոր կոմունիկացիաներն առկա են (ջուր, հոսանք, գազ, կոյուղի)
Առանձնատան վաճառք Ավանում՝ Աճարյան փողոց։ Գազպրոմի հարևանությամբ ։ Հողի մակերեսը կազմում է՝ 435քմ, տան մակերես՝ 226քմ։ Առանձնատունը երկհարկանի է ՝ կիսակառույց։
Առանձնատունը գտնվում է Ավան համայնքի ամենաբանուկ հատվածներից մեկում։Առանձնատան մակերեսը կազմում է 185 քմ։Ունի 4 ննջասենյակ։3 սանհանգույց։Փոքրիկ բակ որտեղ առկա է զրուցարան և մանղալ։Տունը բնակեցված է եղել,այս պահին ընդանում են վերանորոգման թարմացման աշխատանքներ։Վաճառվում է առանց գույքի և տեխնիկայի։
Վաճառվում է առանձնատուն Ավան Աբովյան թաղամասում ։ Առանձնատունը կապիտալ վերանորորգված է, ունի բոլոր հարմարությունները։ Ունի գեղեցիկ ընդարձակ այգի, մեծ լողավազան։ Նաև առաձնատան տարածքում կա հյուրատուն , որը նույնպես վաճառվում է առանձնատան հետ միասին