Վաճառվում է 3 հարկանի կոմերցիոն տարածք՝ Երվանդ Քոչար փողոցի վրա։ Տարածքը գտնվում է ակտիվ և պահանջված հատվածում, ունի հարմար դիրք և բազմաֆունկցիոնալ օգտագործման հնարավորություն։ Հարմար է գրասենյակի, բանկի գործունեության , սրահի, ուսումնական կենտրոնի, բժշկական կամ այլ բիզնես գործունեության համար։ Ընդհանուր մակերեսը կազմում է 320ք․մ։
Վաճառվում է գրասենյակային տարածք Ռոստոմի փողոցում՝ քաղաքի կենտրոնում։
Տարածքի ընդհանուր մակերեսը 120 քմ է։ Գտնվում է երկրորդ գծում, ունի առանձին մուտք բակից, ինչը ապահովում է հարմարավետություն և առանձնացված մուտք-ելք։
Տարածքը հարմար է գրասենյակի, ծառայությունների կամ այլ կոմերցիոն գործունեության համար։
Վաճառվում է 110 քմ բազմաֆունկցիոնալ կոմերցիոն տարածք Երևանի արագ զարգացող և պահանջված հատվածներից մեկում՝ Ծարավ Աղբյուր փողոցում։
Արդեն տրված է՝ ամսական 1,350 ԱՄՆ դոլարով, ապահովելով կայուն պասիվ եկամուտ և դարձնելով այն գրավիչ ներդրումային հնարավորություն։
Տարածքը գտնվում է կարևոր օբյեկտների անմիջական հարևանությամբ՝ Ֆուտբոլի ակադեմիա, Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ, ինչպես նաև Գազպրոմ միջազգային դպրոց, ինչը ապահովում է մշտական ակտիվ հոսք և բարձր տեսանելիություն։ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՄԵԾ ՎԻՏՐԱԺՆԵՐՈՎ ՄՈՒՏՔ:
Շրջակայքը առանձնանում է զարգացած ենթակառուցվածքներով և մոտ 15,000 բնակչությամբ ակտիվ թաղամասով, ինչը դարձնում է տարածքը իդեալական տարբեր բիզնեսների համար՝ խանութ, գրասենյակ, ուսումնական կենտրոն, սրահ, կլինիկա կամ այլ ծառայություններ մատուցող գործունեություն։
Տարածքը ունի հարմար պլանավորում և հնարավորություն՝ հարմարեցնելու տարբեր բիզնես նպատակների։
Վաճառվում է կոմերցիոն տարածք Օրբելի փողոցում։Ընդհանուր մակերեսը կազմում է 45.5 ք․մ․,կապիտալ վերանորոգված է,գտնվում է առաջին գծում, Տարածքի մուտք բակից է բայց ունի երկկողմանի լուսավորություն
Տարածքի ՃԱԿԱՏԸ մոտ 13 մետր է
Վաճառվում է կոմերցիոն տարածք Օրբելի Կիևյան խաչմերուկի մոտ
1-ին գիծ 2 մուտք բակից և փողոցից արտաքին 2 պատուհան և զրոյական մուտքով վիտրաժային դուռ
Հարմար է տարբեր տեսակի գործնեության համար
Վաճառվում է կոմերցիոն տարածք Արամի փողոցում Հին Երևան պրոեկտում, 2 հարկի վրա է տարածքը 1 ին հարկը 143 ք․մ է իսկ ներքևի հարկը 129 ք․մ, գտնվում է զրոյական վիճակում։ Ունի երկկողմանի մուտք և Արամի փողոցից և Բուզանդի։
Վաճառվում է հյուրանոցային համալիր
Վաճառվում է գործող հյուրանոցային տարածք՝ հարմար ինչպես հյուրանոցային բիզնեսի, այնպես էլ ներդրումային նպատակների համար։
Հյուրանոցը բաղկացած է 6 համարից, որոնցից 4-ն ունեն առանձին ավտոտնակներ։
Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1000 քմ և գտնվում է ճանապարհի երկայնքով՝ ապահովելով հարմար մուտք և հասանելիություն։
Տարածքն ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով՝
անհատական գազամատակարարում,
ջրամատակարարում,
էլեկտրականություն,
կոյուղի,
եռաֆազ հոսանք։
Առկա է 10 տոննա տարողությամբ սննդային ծածկույթով սանիտարական ջրի պահոց։
Հյուրանոցն ունի ամբողջությամբ կահավորված խոհանոց՝ չժանգոտվող մետաղից աշխատանքային սեղաններով և անհրաժեշտ սարքավորումներով։
Շինությունն ունի հատուկ նախագծված ընդհանուր ջեռուցման համակարգ, որն ապահովում է արդյունավետ և հարմարավետ ջեռուցում։
Հողատարածքն ունի նաև ընդլայնման հնարավորություն, ինչը թույլ է տալիս հետագայում ավելացնել շինության կամ բիզնեսի ծավալը։
Հարմար տարբերակ է հյուրանոցային բիզնեսի շարունակման, ընդլայնման կամ ներդրումային նպատակներով ձեռքբերման համար։
Վաճառքի կոմերցիոն տարածք Նորք Մարաշում
Տարածքը վաճառվում է ամբողջությամբ, 400քմ հողատարածք 4 հարկ մոնոլիտ բարձակարգ շինություն և ստորգետնյա ավտկայանատեղի, բոլոր 4 հարկը միասին մոտ 800քմ մակերես ․
Շենքը ունի 4 կողմանի դիրք բոլոր կողմերից պատուհաններ և բաց պատշգամբներ, ամբողջ շենքը մոնոլիտ է, շենքը արտաքինից երեսպատված է ամբողջովին բազալտով և տրավերտինով․
Վաճառվում է բազմաֆունկցիոնալ կոմերցիոն նշանակության տարածք Գարաժ մոլի հարևանությամբ, որը այժմ գործում է որպես ժամանցի կենտրոն և ռեստորանային համալիր։ Տարածքը 4հարկանի + նկուղային հարկ, որտեղ գտնվում է խոհանոցը։Ընդհանուր 1300քմ է ։ 1ին հարկում գտնվում է նախասրահ , աշխատասենյակ և մեծ ընդարձակ սենյակ, որը հանձնված է վարձակալության (գործում է որպես հրուշակեղենի խանութ)։ 2րդ հարկում գտնվում է ռեստորանային համալիրի 1ին սրահը , առանձին սանհանգույցներ ՝ նախատեսված կանանց և տղամարդկանց համար։ 2րդ հարկում է գտնվում նաև մանկական խաղասրահը, որտեղ առկա են բոլոր խաղային սարքավորումները։ 3րդ հարկում առկա է 2 առանձին ռեստորանային սրահ և սանհանգույցներ։ 4րդ հարկում կա առանձին բարային հատված և առանձնացված սրահ ։Շենքի բոլոր պատուհանները վիտրաժային են։ Առկա է 2 վերելակ, որոնցից մեկը նախատեսված է խոհանոցի համար։ Գործում է անվտանգության համակարգ ։
Վաճառվում է ամբողջ գույքի և տեխնիկայի հետ միասին, բիզնեսը գործող է տվյալ պաին։
Գինը սակարկելի է
Վաճառվում է բացառիկ հանգստի և միջոցառումների համալիր, որը նախագծված է հարմարավետության, բարձրակարգ հանգստի և լիարժեք ժամանցի համար։ Տարածքը ներառում է երկու մեծ և երկու փոքր տաքացվող լողավազաններ, որոնք ապահովում են օգտագործման հնարավորություն տարվա բոլոր եղանակներին։ Համալիրում առկա են նաև երկու շքեղ շոգեբաղնիքներ՝ նախատեսված լիարժեք հանգստի և վերականգնման համար։
Հյուրերի ընդունման և միջոցառումների կազմակերպման համար նախատեսված են երկու փակ վիտրաժապատ սրահներ՝ համապատասխանաբար 40 և 50 անձի տարողությամբ, որոնք առանձնանում են լուսավորությամբ և հաճելի մթնոլորտով։ Բացօթյա հանգստի համար կառուցված են երկու հարմարավետ տաղավարներ, ինչպես նաև առկա են երկու մանղալ և երկու հեղուկ գազով աշխատող խոհարարական գոտիներ։
Համալիրի ողջ տարածքում տեղադրված են 8 օդորակիչներ՝ յուրաքանչյուր սրահի համար նախատեսված 4-ական միավոր, որոնք ապահովում են մշտական հարմարավետ ջերմաստիճան տարվա ցանկացած եղանակին։
Տարածքն ունի գեղեցիկ կանաչապատ հատվածներ՝ համալրված ավտոմատացված ջրի ոռոգման համակարգով, ինչպես նաև դեկորատիվ լուծումներ՝ ներառյալ 6 պալմա, որոնք ստեղծում են հանգստյան և ռեզորթային յուրահատուկ միջավայր։ Ակտիվ ժամանցի սիրահարների համար նախատեսված է նաև սղարան։
Գույքը ներառում է 4 հարմարավետ ննջասենյակ, 2 լիարժեք կահավորված խոհանոց, 4 սանհանգույց և մինչև 100 անձի համար նախատեսված ամբողջական սպասքի հավաքածու, ինչը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ ներդրումների կազմակերպել մեծ միջոցառումներ և հյուրասիրություններ։
Ամբողջ տարածքը գտնվում է ամբողջական տեսահսկման ներքո՝ ապահովելով անվտանգության բարձր մակարդակ և վերահսկելի միջավայր։
Լրացուցիչ առավելություն է 25 կՎտ հզորությամբ արևային կայանի առկայությունը, որը զգալիորեն բարձրացնում է համալիրի էներգաարդյունավետությունն ու նվազեցնում շահագործման ծախսերը։
Այս գույքը հիանալի տարբերակ է ինչպես ընտանեկան հանգստի և առանձնատան օգտագործման, այնպես էլ միջոցառումների, հյուրատնային կամ կոմերցիոն գործունեության համար։
Վաճառվում է գործող սպորտային համալիր՝ «ԱԼԼԵԳՐՈ» ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ (Աջափնյակ)
Վաճառվում է ամբողջությամբ գործող և կայացած բիզնես՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Allegro Sport Complex-ը՝ անշարժ գույքի հետ միասին։
Գտնվում է ակտիվ և զարգացող թաղամասում՝ բարձր հաճախելիությամբ և մշտական հաճախորդների բազայով։
Համալիրը ներառում է՝
✔️ լիարժեք կահավորված մարզասրահ՝ ժամանակակից սարքավորումներով
✔️ փակ սպորտային և մանկական լողավազան
✔️ բացօթյա տաքացվող լողավազան՝ ամբողջ տարվա օգտագործման հնարավորությամբ
✔️ սաունա և հանգստի գոտի
✔️ խմբային պարապմունքների սրահներ
✔️ սրճարան / սպասարկման գոտի
✔️ օժանդակ տարածքներ (հանդերձարաններ, պահեստներ և այլն)
Բիզնեսի առավելությունները՝
• Գործող և կայուն եկամուտ
• Ձևավորված հաճախորդների բազա
• Լավ ճանաչելի բրենդ տարածքում
• Բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները առկա
• Զարգացման և ընդլայնման մեծ պոտենցիալ
• Տարածքում եզակի առաջարկ՝ բացօթյա տաքացվող լողավազանով
Վաճառքը ներառում է ինչպես բիզնեսը, այնպես էլ անշարժ գույքը։
Վաճառքի կոմերցիոն տարածք Արաբկիր վարչական շրջանում ,Բարեկամության մետրոյին շատ մոտ , Հրաչյա Քոչար փողոցում առաջին գծում , ընդհանուր մակերեսը կազմում է 79,7 քառակուսի մետր , տարածքը անկյունային դիրքով է որը ապահովում է եռակողմ բնական լուսավորություն ,հատկանշական է որ կոմերցիոն տարածքը ունի օդատար համակարգ հարմար է արագ սննդի կետի ինչպես նաև գրասենյակի, խանութի և այլ գործունեության համար ։
Արգավանդի խաչմերուկում վաճառքի բիզնես,կոմերցիոն,առևտրային,տարածք։ Տարածքը գտնվում է կենտրոնական փողոցի վրա իր մեջ ներառում է 25-30մ ճակատային հատվածով երկհարկանի կահույքի խանութ,որը հանձնված էերկարաժամկետ վարձակալության։
Կոդ 1583
Վաճառվում է վերանորոգված կոմերցիոն տարածք Անտառային փողոցում՝ նորակառույց շենքի ցածր առաջին հարկում։
Տարածքը բաժանված է վիտրաժային բաժանումներով՝ 3 սենյակի, ունի բնական լուսավորություն։
Առկա է 1 սանհանգույց և հագեցած հագեցասրահ։
Առաստաղի բարձրությունը՝ 4.5 մ։
Խոհանոցը և ևս մեկ սենյակ գտնվում են անտրեսոլային հարկում։
Տեղադրված են 2 օդափոխության համակարգ, ջեռուցման համակարգ և եռաֆազ էլեկտրամատակարարում։
Վաճառվում է 200 քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ կոմերցիոն տարածք Կոմիտասի պողոտայում՝ Մերգելյան այգու հարևանությամբ։ Գտնվում է 5 հարկանի քարե շենքի 1 և 2-րդ հարկերում։ Ունի զրոյական մուտք և փողոցից և բակից։ Հարմար է Ձեր յուրաքանչյուր գործունեության համար։ Տարածքը ունի նաև նկուղային հատված՝ 30քմ։
Քանաքեռ-Զեյթուն համայնքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Կ. Ուլնեցի և Պ. Սևակ փողոցների խաչմերուկում վաճառվում է 4 հարկանի ունիվերսալ կոմերցիոն տարածք: Գտնվում է առաջին գծում, փողոցի կողմից 2 հարկ է, բակի կողմից 4, հողատածածքի մակերեսը՝ 148 ք/մ է, որից 78 ք/մ-ն ազատ է, շինության մակերեսը՝ 276 ք/մ է, առաստաղի բարձրությունը՝ 3 մ. է: Ամեն հարկը ունի առանձին մուտք: Տարածքը հարմար է ցանկացած գործունեության համար, առկա է եռաֆազ հոսանք: Վաճառվում է գույք և տեխնիկայի հետ միասին:
Բարեկամության մետրոյի հարևանությամբ վաճառվում է կոմերցիոն նշանակության տարածք 2 վիտրաժային պատուհաններով: Տարածքը գտնվում է բանուկ հատվածում՝ հարմար է ցանկացած գործունեության համար, ունի մոտ 6մ ճակատ, երկկողմանի լուսավորություն: Մեկ հարկի վրա 104քմ + մոտ 20քմ նկուղային հարկ՝ 2 սանհանգույցով:
ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՏԱՐԱԾՔ՝ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ
Վաճառվում է 60 քմ մակերեսով, կապիտալ վերանորոգված և գործող կոմերցիոն տարածք՝ առաջին գծում։ Տարածքը հարմար է տարբեր տեսակի բիզնես գործունեության համար և ունի բարձր տեսանելիություն։
???? Մակերես՝ 60 քմ
???? Առաջին գիծ
???? 2 մուտք՝ գլխավոր մուտք փողոցի կողմից և լրացուցիչ մուտք բակից
???? Վիտրաժային պատուհաններ
???? Պաշտպանիչ ռոլետներ
???? Եռաֆազ էլեկտրական հոսանք
???? Օդորակման և ջեռուցման համակարգ
???? Առանձնացված խոհանոցային հատված՝ կահույքով և սառնարանով
???? Սանիտարական հանգույց՝ կապիտալ սալիկապատված
Երկու մուտքը հնարավորություն է տալիս հարմար կազմակերպել ապրանքների ընդունումը, անձնակազմի տեղաշարժը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տարածքը բաժանել երկու առանձին հատվածների։
???? Հարմար է՝
• գրասենյակի
• տուրիստական ընկերության
• բանկի կամ ապահովագրական մասնաճյուղի
• բժշկական կենտրոնի
• սպասարկման կամ այլ բիզնես գործունեության համար։
???? Առաջին գիծ + բարձր տեսանելիություն + 2 մուտք + կապիտալ վերանորոգում՝ դարձնելով տարածքը գրավիչ տարբերակ ինչպես սեփական բիզնեսի, այնպես էլ ներդրումային նպատակների համար։
Վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք Բագրևանդի և Արտաշատի խճուղու հարևանությամբ,հարմար է ցանկացած տիպի արտադրական,պահեստային կամ գրասենյակային գործունեության համար։Արժեքը 2,400,000 դրամ,հնարավոր է նաև հողատարածքի ընդլայնում հավելավճարով,որի շնորհիվ տարածքը կունենա երկկողմանի ճակատ դեպի տարբեր ճանապարհներ։ ․
Վաճառվում է գործող հյուրատուն Ստեփանավան քաղաքում։ Ընդհանուր մակերեսը 700 քմ է (վկայականով, +100 քմ ավելացված ), ունի 5 առանձին տնակներ, որոնցիցի երկուսը 2 սենյականոց, մյուսիները 1 սենյականոց։ Ունի նախ ընդհանուր խոհանոց, խաղահրապարակ, խարույկի հատված և կանաչապատ, խնամված բակ։ Հյուրատունը ամբողջովին գազաֆիկացված է։
Վաճառվում է կոմերցիոն տարածք Կենտրոն համայնքի Կորյուն փողոցում։
✔️ 240 քմ ընդարձակ տարածք
✔️ Որակյալ վերանորոգում՝ պատրաստ շահագործման
✔️ 1-ին հարկ՝ հարմարավետ մուտքով և բարձր տեսանելիությամբ
✔️ 3.0 մ բարձր առաստաղներ՝ հարմարավետ և ներկայացուցչական միջավայրի համար
✔️ Քարե շինություն՝ ամուր և հուսալի կառուցվածքով
✔️ Հարմար է գրասենյակի, սրահի, խանութի, ծառայությունների կամ այլ բիզնես գործունեության համար
Հիանալի տարբերակ է բիզնեսի համար՝ Երևանի կենտրոնում, Կորյուն փողոցում, որտեղ կենտրոնական տեղադրությունն ու տարածքի չափը հնարավորություն են տալիս կազմակերպել տարբեր տեսակի գործունեություն։
Վաճառվում է անշարժ գույք Երևան քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում՝ Անդրանիկում, 2 հարկանի կոմերցիոն տարածք իր նկուղով: Տարածքը կապիտալ վերանորոգված է, ունի ջեռուցման անհատական համակարգ, ունի օդարակիչ, սանհանգույցը սալիկապատված, պատուհանները եվրոպական արտադրության են՝ վիտրաժային: Շինության ընդհանուր մակերեսը 157.27քմ է, բաղկացած է երեք հարկից՝ երկու հարկ + նկուղ: Շինությունը երկաթբետոնից է, շատ ամուր հիմքով: Տարածքի շրջակայքում գործում են 40-ից ավելի առևտրի սրահներ
Կոմերցիոն տարածքը գտնվում է Աջափնյակ համայնքում՝ Բաշինջաղյան փողոցում։
Հարմար է խանութի, գրասենյակի, սրահի, ծառայությունների կենտրոնի և այլ բիզնես գործունեության համար։
✔️ Լավ տեղադիրք
✔️ Հարմար մուտք
✔️ Բնակեցված և ակտիվ հատված
✔️ Հարմար ներդրման համար
Վաճառվում է բազմաֆունկցիոնալ կոմերցիոն տարածք Արշակունյաց պողոտայում՝ քաղաքի ամենաակտիվ և պահանջված բիզնես հատվածներից մեկում։ Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 9300 քմ, որտեղ արդեն գործում են տարբեր հաջողված բիզնեսներ։ Գույքն առանձնանում է իր շահավետ տեղադիրքով, մեծ ավտոկայանատեղիով և բազմապրոֆիլ օգտագործման հնարավորություններով։ Այն հարմար է առևտրային կենտրոնի, գրասենյակային համալիրի, ցուցասրահի, լոգիստիկ կամ արտադրական գործունեության համար։ Բարձր տեսանելիությունը, մշտական երթևեկությունը և զարգացած ենթակառուցվածքները այս առաջարկը դարձնում են բացառիկ ներդրումային հնարավորություն՝ երկարաժամկետ կայուն եկամուտ և արժեքի աճ ապահովելու հեռանկարով։
Վաճառվում է կոմերցիոն տարածք Ավանում, բազմաբնակելի շենքի 1ին հարկում, երկար տարիներ գործել է որպես լեզուների դասավանդման և զարգացման կենտրոն, ունի երկկողմանի մուտք․
Վաճառվում է բազմաֆունկցիոնալ գույք
Կենտրոն՝ Քաջազնունու փողոցում
-140 քմ
-Փողոցի ամենաբանուկ հատվածում
-Ունի ավտոկայանատեղի
-Առկա է օդորակիչ
-Տաք և սառը ջուր
-Հանձնված է երկարաժամկետ վարձակալության