Վաճառվում է նորակառույց առանձնատուն՝ Ավան էլիտար թաղամասում՝ կապիտալ վերանորոգված և կահավորված:Ընդհանուր հողատարածքի մակերեսը կազմում է 700քմ.
Առաջին հարկում գտնվում է խոհանոցը, հյուրերի սենյակը, հյուրասենյակը, աշխատասենյակ և ելք դեպի հետևի բակ ու տեռաս:
Երկրորդ հարկում 4 ննջասենյակ, որոնցից մեկը մաստե ննջասենյակ իր զգեստասենյակով, սանհանգույց և ելք դեպի 2րդ հարկի տեռաս:
Առանձնատունն ունի նաև մանսարդային հարկ և ելք դեպի բաց պատշգամբ:
Առանձնատունն ունի նաև նկուղային հարկ, որտեղ կա բար, կինոթատրոն և երաժշատական սարքավորումներ, թենիս:
Բակային հատվածը մոտ 350քմ. է, որտեղ կա ամառային խոհանոց,լողավազան,պտղատու և դեկորատիվ ծառեր:Լանդշաֆտի դիզայնը հատուկ արվել է որակավորված մասնագետի կողմից:
Առանձնատունն ունի նաև ավտոտնակ՝ նախատեսված 2 մեքենայի համար և կայանման հնարավորություն կա նաև առանձնատան բակում:
Կաթսայատուն և մուտք տուն առանձնատնից:
Առանձնատան նկուղային և առաջին հարկի հատակը տաքացվող է:
Երեսպատումն արված է բարձրորակ պարսկական տրավերտինով և հայկական տուֆով,ջերմակայուն է:Ունի եռաֆազ հոսանք, բաք, շուրջօրյա գազ և ջուր, կոյուղի:
Տան հարևանությամբ բոլոր տներն արդեն կառուցված են, ճանապարհը ՝ հարթ և ասֆալտապատ:
Վահագնի թաղամասում վաճառվում է 9 սենյականոց 3 հարկանի նորակառույց առանձնատուն: Հողատարածքի մակերեսը 725 ք/մ է, բնակելին՝ 524 ք/մ, առաստաղի բարձրությունը 3,8 մ. է: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, առանձին խոհանցից, 8 ննջասենյակից, որոնցից չորսն իր անձնական սանհանգույցով, 8 սանհանգույցից, 6 բաց պատշգամբից, խորդանոցից, ժամանցի սենյակից, ընդարձակ տերասից՝ 234 ք/մ մակերեսով և ավտոտնակից 199 ք/մ՝ նախատեսված է 6 մեքենայի համար: Առանձնատնից բացվում է շատ գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ: Ցանկության դեպքում կարող եք ձևափոխել և դարձնել 2 թաունհաուս: