Կոդ 2649,
Վահագնի թաղամասում վաճառվում է վերանորոգված առանձնատուն։
1-ին հարկ- հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջարան իր սանհանգույցով, սանհանգույց,
2-րդ հարկ- 3 ննջարան, որոնցից երկուսն իրենց սանհանգույցներով են, սանհանգույց, 2 բաց պատշգամբ,
բակը կանաչապատ է, տաղավար, թոնիր,
2 ավտոտնակ,
Առանձնատունը կահավորված է, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով։
Կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա՝ Ձորափի փողոցում վաճառվում է շքեղ առանձնատուն: Ընդհանուր հողի մակերեսը՝ 916քմ, տան մակերեսը՝ 493քմ, առկա է օժանդակ շինություն՝ լողավազան և շոգեբաղնիք ընդհանուր 137քմ մակերեսով: Տարածքը ամբողջությամբ պարսպապատ և կանաչապատ է, առկա է անվտանգության համակարգ: Տան 1ին հարկում առկա է մեծ նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ (կարող է ծառայել որպես ննջասենյակ), 2րդ հարկում՝ 4 ննջասենյակ: Տան հատակը մարմարից և մանրահատակից է՝ տաքացվող: Տան հովացում և ջեռուցումը կատարվում է ֆանկոլային համակարգով: Տան -1 հարկում առկա է հանգստյան գոտի, ավտոտնակ՝ նախատեսված 4 մեքենայի համար: Բակի որոշ հատված՝ այդ թվում ավտոտնակի հատակը տաքացվող են:
Վաճառվում է մոդեռն-դասական ոճով կառուցված եռահարկ առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 550 քմ է, հողատարածքը՝ 1050 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, տեղադրված են պանորամային պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահաակովվ և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 4 սանհանգույցից և մի քանի բաց պատշգամբներից` գեղեցիկ տեսարաններով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, կահավորված են ժամանակակից նորաոճ կահավորանքով, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: