Վաճառվում է առանձնատուն Ավանում՝ Դուրյան թաղամասում։ Հողի մակերեսը 1000 քմ է, որից 447 քմ-ն բնակելի հատվածն է։ Տունն ունի ընդարձակ հյուրասենյակ, առանձին խոհանոց, 5 ննջասենյակ, մանսարդային հատված, որը օգտագործվում է որպես հանգստի սենյակ, կա բիլլիարդի սեղան։ Առանձնատան բակային հատվածը խնաված է և կանաչապատ։ Ունի մի քանի մեքենա կայանելու հնարավորություն։
Գ1 լավագույն բնակելի թաղամասում վաճառվում է մոդեռն վերանորոգմամբ երեք հարկանի նորակառույց առանձնատուն։ Հողի մակերեսը կազմում է 920 քմ, տան մակերեսը՝ 543քմ․։ Առանձնատունը ունի 5 ննջասենյակ՝ յուրաքանչյուրն իր սանհանգույցով, ընդարձակ հյուրասենյակ, առանձին խոհանոց,լվացքասենյակ,զգեստասենյակներ, մի քանի բաց պատշգամբ, ընդարձակ տեռաս՝ հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Առանձնատունը ունի բարեկարգ, կանաչապատ բակային հատված, 2 և ավել մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։
Տունը կառուցվել է Նոյ թաղամասում (noy taxamas) 2019 թ. Ին ունի բոլոր կոմունալ հարմարությունները, ինչպես նաև եռաֆազ հոսանք, ամենափոքր սենյակի մակերեսը 18քմ է ։ Ունի նկուղ (27 քմ), ավտոտնակ, մեծ խոհանոց ։Բարձրորակ փայտե մանրահատակ, մասամբ տաքացվող հատակ (тёплый пол), սանհանգոյցները սալիկապատված են բարձրորակ իտալական սալիկներով, երկու հարկերն ել ջեռուցվում են տարբեր կաթսաներով, գազամատակարարված է ունի մշտական տաք և սառը ջուր, եռաֆազ հոսանք, արևային պանելներ 10 kw: Մեծ պտղատու այգի ։ Նաև տրվոում է վարձակալության ։Քննարկում եմ միայն երկարատև վարձակալությունը 1 տարի և ավել, (8000$) Տունը կարող է ծառայել նաև որպես կոմերցիոն նշանակության տարածք (15000$) ։
Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն Երևանի ամենաանաղմուկ և մաքուր թաղամասում : Բնակելի 450 քմ մակերեսով և 650 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և օդափոխման համակարգ: Հատակը երեսպատված է սալիկներով, մյուս մասը` փայտյա մանրահատակ: 1-ին հարկում կա ժամանցի սենյակ , 1 սանհանգույց, շոգեբաղնիք և խորդանոց, 2-րդ հարկում` հյուրասենյակ, խոհանոց,2 հատ բաց պատշգամբ, 1 աշխատասենյակ, 1 սանհանգույց, 3-րդ հարկում կա լվացքատուն, 3 ննջասենյակ` սանհանգույցներով, զգեստասենյակներով և պատշգամբներով: Առանձնատունը բարձրաճաշակ կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: