վաճառվում է 6 սենյականոց կապիտալ վերանորոգված, 3,4 մետր բարձրությամբ առաստաղներով, 4 կողմից լուսավորություն ունեցող բնակարան Արաբկիրում, Գուլբեկյան փողոցի վերջնամասում՝ բարեկամության մետրոյից 750 մետր հեռավորության վրա՝ Ձորի մոտ։ Բնակարանը գտնվում է 2 հարկանի քարե հատուկ տիպի շենքի 2-րդ հարկում։ Կա հնարավորություն 3-րդ կամ մանսարդային հարկ կառուցելու։ Բնակարանը շատ հանգիստ թաղամասում է, այն տպավորթյունն է, որ ապրում ես քաղաքից դուրս առանձնատանը։ Շենքի 1-ին հարկում բնակվում է 3 հոգանոց ինտիլիգենտ ընտանիք։ Բնակարանը ունի 26 քմ մակերեսով փակ պատշգամբ, որը դիզայներական ոճով վերանորոգված է և ծառայում է որպես հանգստի գոտի, որտեղ կա պատի մեջ ներկառուցված մանղալ, ամառային խոհանոց իր բոլոր հարմարություններով։ Բնակարանի հատակը հատուկ մշակված եղևնափայտից է։ Կա բաց և փակ ավտոկայանատեղիներ։ 1-ին հարկում կա նաև 6 քմ մակերեսով մառան։ Սեփականության իրավունքով գնորդին է փոխանցվում նաև շենքով ծանրաբեռնված 410 քմ մակերեսով հողամասի 1/3 բաժնեմասը, մոտ 140 քմ մակերեսով հողամասը։ Հողամասը առանձին չէ, այլ շենքի տակի հողն է։ Բնակարանը շատ տաք բնակարան է պատերի հաստությունը 55 սմ է, բնակարանը ունի 2 սանհանգույցներ և 2 լոգարաններ։
Լավագույն Վան թաղամասում վաճառվում է 4 հարկանի նորակառույց թաունհաուս։ Թաղամասը փակ է, ունի 24/7 անվտանգության համակարգ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 150 քմ, տան մակերսը 248 քմ։ Ունի 3 ննջասենյակ, լվացքասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց։ Գեղեցիկ բակային հատված, առկա է 2 ամառային խոհանոց, մանղալ։ Ունի բաց պատշգամբ, ընդարձակ տեռաս՝ հանգստի գոտի։ Փակ ավտոկայանատեղի։ Թաունհաուսը քիչ բնակեցված է, վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Երեք հարկանի քարե տուն Վահան Տերյանի 1-ին փողոցում Առինջում։ Վաճառքն իրականացվում է գույքի և տեխնիկաի հետ միասին:
Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, առկա են կոմունալ բոլոր հարմարությունները։ Ունի անհատական ջեռուցման համակարգ, պատուհանները եվրոպական արտադրության։Առանձնատունը բաղկացած է՝
1-ին հարկում է գտնվում ՝ ավտոտնակ, 2 մեծ խորդանոց, 1 սանհանգույց։
2-րդհարկում է գտնվում նախասրահ մեծ ընդարձակ հյուրասենյակ, առանձին խոհանոց,
Սանհանգույց։
3-րդ հարկում գտնվում է 4 ննջարան, նախասրահ 1 սանհանգույց 2 բաց պատշգամբ։
Ունի բարեկարգված բակ իր պտղատու և դեկորատիվ ծառերով, փակ տաղավար, խորովածի վառարան։ Ամբողջ տունը պարսպատված է և տեսահսկվում է տեսախցիկներով։ Առկա քարե ավտոտնակ առանձին դարպասների կողմից և բաց ավտոկայանատեղի ավելի քան 6 մեքենայի համար։