Վաճառվում է Իսահակյան փողոցի վրա գտնվող 101 ք․մ․ մակերեսով բնակարան՝ Ստալինյան նախագծով կառուցված 4 հարկանի շենքում։ Յուրաքանչյուր հարկի վրա գտնվում է ընդամենը երկու բնակարան։
Բետոնե հաստ պատերն ապահովում են զով միկրոկլիմա ամառային շոգ ամիսներին և խնայում են բնակարանի ջերմությունը ձմեռային ամիսներին։
Բնակարանը գազաֆիկացված է, ունի նաև առանձին էլեկտրական Ariston 100լ․ ջրի կաթսա/տաքացուցիչ որպես պահեստային որոշում, ինչպես նաև 300լ․ տարողության ջրի ռեզերվուար, որը տեղադրված է մանսարդում։
Շենքը գտնվում է Կամերային երաժշտության տան այգու հարևանությամբ։
Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը և հարակից այգի։
Բնակարանն ունի մեծ պոտենցիալ՝ կարելի է ավելացնել մանսարդային հարկ, ինչպես նաև կա վերելակ տեղադրելու հնարավորություն։
Երկու ննջարաններում տեղադրված են անհատական պատվերով պատրաստված հայելապատ նոր պահարաններ։
Կահավորված է նոր խոհանոցային կահույքով։
Բնակարանը վաճառվում է տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում է 3 սենյականոց բնականրան Երևան քաղաքի կենտրոնում, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում, Մատենադարանի և Կասկադի հարևանությամբ։ Մոտ է Երիտասարևդական մետրոյի կայարանին, օպերային, մոտ 10-15 րոպե ոտքով քայլելու ճանապարհ է։ Առկա են 2 առանձին սանհանգույցներ, բնակարնը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Վաճառքը մասնակի կահույք տեխնիկայով։ Բնակարանի հետ վաճառվող գույքն ու տեխնիկան նոր են, շատ քիչ օգտագործված։ Կենցաղային տեխնիկան նոր է, չօգտագործված։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Արաբկիր համայնքի Բաղրամյան պողոտայում։ Մակերեսը՝ 99.1 քմ, հարկը՝ 4/5
✔️ Ստալինյան նախագծի քարե շինություն
✔️ Բարձր առաստաղներ
✔️ Երկկողմանի տեսարան՝ դեպի Բաղրամյան, Օրբելի և Արարատ լեռ
✔️ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին
✔️ Լուսավոր և ընդարձակ բնակարան
Պրեմիում տեղադրություն՝ հարմար թե՛ բնակության, թե՛ ներդրման համար։