Կոմիտասի պողոտայի ամենահեղինակավոր և ժամանակակից նորակառույց բնակելի համալիրում վաճառվում է ընդարձակ, լուսավոր և հարմարավետ 2 սենյականոց բնակարան։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 68 քմ, գտնվում է 18 հարկանի շենքի 4-րդ հարկում։ Բնակարանն ունի հարմարավետ պատշգամբ, որը եզակի առավելություն է տվյալ համալիրում։
Բնակելի համալիրը կառուցված է բարձրորակ նյութերով, համապատասխանում է ժամանակակից շինարարական բոլոր ստանդարտներին և ապահովում է բարձր հարմարավետություն ու անվտանգություն։
Առավելություններ՝
24/7 անվտանգության համակարգ և տեսահսկում
Բարեկարգ, կանաչապատ բակ
Խանութներ, սրճարաններ, քիմմաքրում և լվացքատուն
Սպա կենտրոն, մարզասրահ
Մանկապարտեզ
Ստորգետնյա կայանատեղի
Բնակարանը հանդիսանում է գերազանց ներդրումային հնարավորություն, ինչպես վարձակալության, այնպես էլ վերավաճառքի տեսանկյունից։