Վաճառվում է ընդարձակ 2 սենյականոց գեղեցիկ բնակարան «ՊԱՆՈՐԱՄԱ ՀԻԼԼՍ» բնակելի համալիրում։Բնակարանը տեղակայված է 14 հարկանի նորակառույց շենքի 2րդ հարկում և զբաղեցնում է 76,6 քմ ընդհանուր մակերես։Բնակարանը վերանորոգված է դիզայներական ոճով և կահավորված է բարձրորակ գույք-տեխնիկայով։Համալիրն ունի կանաչապատ տարածք, ընդարձակ ավտոհանգրվան, մեծ բակ, լողավազան, մեծ թենիսի կորտ, մարզասրահ:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Պարույր Սևակի փողոցում գտնվող նորակառույց մոնոլիտ շենքում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 110 քառակուսի մետր և ներառում է 2 սանհանգույց։ Բնակարանը վերանորոգված է, ամբողջությամբ կահավորված է և համալրված տեխնիկայով։ Բոլոր սենյակներում առկա են օդորակիչներ։
Տունը լուսավոր է և ունի գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը և փոքրիկ այգի։ Առաստաղի բարձրությունը կազմում է 2.8 մետր։
Շենքը կառուցված է հատուկ սեյսմակայունության համակարգով։ Համալիրում առկա են մանկական խաղահրապարակ, անվճար ավտոկայանատեղի և շուրջօրյա անվտանգության ծառայություն։
Շրջակայքում առկա են մթերային և կենցաղային խանութներ, դպրոց, մանկապարտեզ, սպորտային սրահ և լողավազան, ինչը ապահովում է հարմարավետ և լիարժեք կենսապայմաններ։