Վաճառվում է 2 սենյականոց գեղեցիկ բնակարան Կոմիտասի պողոտայում, որը գտնվում է նորակառույց բարձրակարգ համալիրում՝ 4րդ հարկում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 77 քմ․,որը վերանորոգված է մոդեռն ոճով և կահավորված է որակյալ գույք-տեխնիկայով։Շենքում գործում են բարձրորակ վերելակներ։Համալիրում նախատեսվում են խանութներ,սրճարաններ, քիմմաքրում-լվացքատուն,սպա կենտրոն,մարզասրահ, մանկապարտեզ և այլ կարևոր ենթակառուցվածքներ։
Արաբկիր համայնքի՝ Մալխասյանց փողոցի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 2 սենյականոց բնակարան: Բնակարանը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում, մակերեսը 72 ք/մ է, առաստաղի բարձրությունը 3,2 մ. է: Բաղկացած է՝ ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, մեկ ննջասենյակից, մեկ սանհանգույցից, լվացքասենյակից, մեկ ֆրանսիական և մեկ բաց պատշգամբից: Բնակարանն ունի դիզայներական լուծումներով վերանորոգում: Ջեռուցման և հովացման համակարգերը անհատական են: Բնակարանը լուսավոր է: Շենքի տարածքում առկա է կանաչապատ փակ զբոսայգի և խաղահրապարակ նախատեսված միայն շենքի բնակիչների համար: Շենքի տարածքը վերահսկվում է անվտանգության աշխատակիցների միջոցով 24/7 ժամ: Վաճառվում է գույք և տեխնիկայի հետ միասին: