Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Արաբկիրում՝ «Ադոնց Պրեմիում» 18 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում․
Բնակարանը նոր վերանորոգված է և գտնվում է կահավորման փուլում։ Ունի լուսավոր և հարմարավետ հատակագիծ, վիտրաժային ընդարձակ պատուհաններ, որոնք ապահովում են բնական լուսավորություն․
Հյուրասենյակից և ննջարանից առկա է ելք դեպի պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան․
Հարմար տարբերակ է ինչպես սեփական բնակության, այնպես էլ ներդրման համար։
Շենքի նկարագիր։
• Գազի հանգույց յուրաքանչյուր հարկում
• Հունական ալյումինե պատուհաններ՝ A + էներգախնայող ապակե փաթեթով
• LG TECH բարձրակարգ վերելակներ
• Ռեզերվային գեներատոր՝ շենքի հիմնական համակարգերի անխափան աշխատանքի համար
• Բնական քարե երեսպատում և երկշերտ ջերմամեկուսիչ շերտ
• Մանկական խաղահրապարակ և անվտանգության համակարգ:
• 100 մետրի վրա` Էլիտար բիզնես կենտրոն, մեծ սուպերմարկետ, այգի:
Վաճառվում է ընդարձակ 3 սենյականոց բնակարան Այգեձորում, հատուկ նախագիծ։ Երկու ննջարան, հնարավորություն կա ստանալ նաև երրորդը։
Մեծ բաց պատշգամբ, որտեղից բացվում է անկրկնելի տեսարան դեպի Հրազդանի կիրճ, Սբ․ Հովհաննես եկեղեցի և Սրբազան Արարատ։ Խնամված և որակյալ ինտերիեր։ Խոհանոցի կահույքը պայտե՝ հացենի։ Բնակարանը լիովին պատրաստ է բնակեցման համար։
Հանգիստ միջավայր, ազատ կայանատեղի բակում։ Հարմար է ինչպես ապրելու, այնպես էլ որպես ներդրում։
Շքամուտքում կա սեփական օգտագործման խորդանոց (մոտ 4 քմ) ։ Վաճառվում է կահույքով և տեխնիկայով։
Գինը` $230000
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում, Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող նորակառույց մոնոլիտ շենքում։ Բնակարանը գտնվում է 12 հարկանի շենքի 4-րդ հարկում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 55 քառակուսի մետր և ներառում է 1 սանհանգույց։ Բնակարանը վերանորոգված է և ունի 3.0 մետր առաստաղի բարձրություն՝ ապահովելով հարմարավետ և լուսավոր բնակության պայմաններ։
Բնակարանը գտնվում է Արաբկիրի զարգացած հատվածում՝ մոտակայքում խանութներով, դպրոցներով, սրճարաններով և հասարակական տրանսպորտի հարմար հասանելիությամբ։
Կոմիտասի պողոտայում Բարեկամության մետրոյի հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց կապիտալ վերանորոգված ընդարձակ բնակարան։ Բնակարանը գտնվում է անմիջապես դպրոցի ու մանկապարտեզի հարևանությամբ,ունի բաց պատշգամբ, զգեստասենյակ, տեխնիկական սենյակ։ Բակում առկա է մեքենաների համար նախատեսված կայանատեղի։ Ցանկության դեպքում հնարավոր է ձևափոխել 4 սենյակի։