Վաճառվում է ընդարձակ՝ 122քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան, որը ձևափոխվում է 4-ի։ Գտնվում է Կոմիտաս պողոտայի նորակառույց շենքում ՝ 20/4-րդ հարկում։ Ունի հարավային արևկող դիրք, 2 բաց պատշգամբ, վիտրաժային պատուհաններ։ Շենքում առկա է 24/7 անվտանգության համակարգ, գեղեցիկ, բարեկարգ այգի։
Արաբկիր համայնքի՝ Մալխասյանց փողոցի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 2 սենյականոց բնակարան: Բնակարանը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում, մակերեսը 72 ք/մ է, առաստաղի բարձրությունը 3,2 մ. է: Բաղկացած է՝ ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, մեկ ննջասենյակից, մեկ սանհանգույցից, լվացքասենյակից, մեկ ֆրանսիական և մեկ բաց պատշգամբից: Բնակարանն ունի դիզայներական լուծումներով վերանորոգում: Ջեռուցման և հովացման համակարգերը անհատական են: Բնակարանը լուսավոր է: Շենքի տարածքում առկա է կանաչապատ փակ զբոսայգի և խաղահրապարակ նախատեսված միայն շենքի բնակիչների համար: Շենքի տարածքը վերահսկվում է անվտանգության աշխատակիցների միջոցով 24/7 ժամ: Վաճառվում է գույք և տեխնիկայի հետ միասին: