Վաճառվում է գեղեցիկ և ամբողջությամբ վերանորոգված 3 սենյականոց բնակարան՝ Քըրք Քըրքորյան բնակելի համալիրում, Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Բնակարանը գտնվում է 17 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում։ Ընդհանուր մակերեսը 72 քմ է, ունի հարմարավետ և լուսավոր հատակագիծ,որակյալ վերանորոգում։ Հարմար տարբերակ է ինչպես բնակության, այնպես էլ ներդրման համար։ Շենքը գտնվում է զարգացած ենթակառուցվածքներով հատվածում՝ անհրաժեշտ բոլոր հարմարությունների հարևանությամբ։
Նորակառույց էլիտար դասի "Լույսեր" բնակելի համալիրում վաճառվում է 91 ք․մ մակերեսով 3 սենյականոց բնակարան ։ Բնակարանը տեղակայված է 18 հարկանի շենքի 17-րդ հարկում , ունի երկկողմանի դիրք և հրաշալի տեսարան , ունի ընդարձակ բաց պատշգամբ և վիտրաժային պատուհաններ ։ Հատուկ այս բնակարանի համար առկա է պրոֆեսիոնալ դիզայն ՝ դիզայներական կազմակերպության կողմից ։
Վաճառքի բնակարան "Լույսեր" բնակելի համալիրում, բնակարանը գտնվում է շենքի 7րդ հարկում.
«Լույսեր» բնակելի համալիրն իր անվանումը ստացել է ճարտարապետական նախագծման լուսավոր ու ազատ լուծումների շնորհիվ։
Բնակարանների բոլոր պատուհանները վիտրաժային (հատակից առաստաղ) են։ Դրանք ջերմաէֆեկտիվ, բազմաֆունկցիոնալ պատուհաններ են, որոնք ձմեռային ամիսներին ապահովում են ջերմախնայողություն, իսկ ամառային ամիսներին պաշտպանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Ստորգետնյա հարկերը երեքն են՝ ընդհանուր 404 կայանատեղիներով
Շենքերն ապահովված են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անվտանգության և հակահրդեհային համակարգերով, կառուցվել են էներգախնայող նյութերով՝ ստանալով բարձր դասի էներգարադյունավետության վկայական։
Շենքերի պատշգամբների կանաչապատումը, բակային տարածքի լանդշաֆտային ու ջրային ձևավորումը նպաստելու են թաղամասի միկրոկլիմայի կարգավորմանը՝ շենքերը վերածելով շենք-այգիների։
Յուրաքանչյուր շենքում տեղադրված են եվրոպական արտադրության երեք վերելակներ։ Շենքերն ունեն հեծանիվների համար նախատեսված հատուկ կայանման տեղեր, ինչպես նաև այլ պահատեղեր:
Շենքերի սպասարկումն իրականացվելում է կառուցապատողի կողմից՝ համակեցության կանոնների համաձայն
Բնակելի համալիրն ունի վազքուղի, մինի ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, սպորտային սարքավորումներ, մանկական խաղահրապարակներ, զրուցարաններ, տարատեսակ ժամանցի գոտիներ՝ այսպիսով վերականգնելով վաղուց մոռացված բակային ավանդույթները։
Բնակելի համալիրի ընդհանուր տարածքը 12,200 քմ է, որից կառուցապատվել է ընդամենը 3000 քմ-ը, մնացածը կանաչապատ բակ
Առաջիկա 1-2 տարիների ընթացքում քաղաքի այս հատվածը վերածվելու է բարեկարգ, հարմարավետ ու գրավիչ թաղամասի, և հետևաբար, այսօր Ձեր կողմից ձեռքբերված բնակարանը հանդիսանալու է նաև եկամտաբեր ներդրում ապագայի համար
«Լույսեր» բնակելի համալիրը գտնվում է ընդամենը 5 կմ հեռավորության վրա Հանրապետության հրապարակից, 820մ՝ Մարզահամերգային համալիրից, 850մ՝ Թումոյի այգուց, 1.7կմ՝ Դալմա մոլից: