Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Բաղրամյան պողոտայում՝ պատմամշակութային հատվածում
Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում, Բաղրամյան պողոտայում գտնվող քարե շենքի 2-րդ հարկում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 111.2 քառակուսի մետր։ Բնակարանն ունի 4 սենյակ, 2 սանհանգույց, 3.2 մետր առաստաղի բարձրություն և ամբողջությամբ վերանորոգված է։
Բնակարանն առանձնանում է հարմարավետ և ֆունկցիոնալ հատակագծով, ընդարձակ սենյակներով և բարձր առաստաղներով։ Գտնվում է Երևանի պատմամշակութային և ամենապահանջված հատվածներից մեկում, ինչը բնակարանը դարձնում է հետաքրքիր տարբերակ ինչպես սեփական բնակության, այնպես էլ ներդրման նպատակով։
Բնակարանի համար առկա է նաև ավտոտնակ, որը վաճառվում է հավելավճարով՝ 50,000 ԱՄՆ դոլար։
Բաղրամյան պողոտայի այս հատվածը համատեղում է կենտրոնական դիրքը, պատմական միջավայրը և զարգացած ենթակառուցվածքները՝ ապահովելով հարմարավետ բնակություն և ներդրումային լավ հեռանկար։
Վերին Անտառային թաղամասի լավագույն նորակառույց շենքերից մեկում վաճառվում է 3 սենյականոց շքեղ բնակարան։Գտնվում է 6 հարկանի էլիտար նորակառույց շենքի 3-րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 130,6 ք․մ․։Բնակրանը բարձրակարգ վերանորոգված է և կահավորված է թանկարժեք գույք-տեխնիկայով։ Բաղկացած է ՝ հյուրասենյակ,առանձնացված խոհանոց,2 ննջասենյակ,ընդարձակ նախասրահ և ընդհանուր մեկ սանհանգույց և բաց պատշգամբ։Բնակարանն ունի ավտոկայանատեղի,որը կվաճառվի առանձին արժեքով։
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Կենտրոն համայնքի Վերին Անտառային փողոցում։ Ընդհանուր մակերեսը 143 մ² է։ Բնակարանը 8-րդ հարկում է, 8 հարկանի շենքում։
Բնակարանը նորակառույց է, մոնոլիտ շենքում է։ Կապիտալ վերանորոգված է։ Ունի 3 սանհանգույց և 3 ննջասենյակ։
Ընդարձակ հյուրասենյակ է՝ ստուդիա խոհանոցի հետ։ Կա փակ պատշգամբ։ Կա 3 օդորակիչ, 3 հեռուստացույց, 2 լվացքի մեքենա։ Grohe սանտեխնիկա է, կա ավտոկայանատեղի։