Վաճառվում է ընդարձակ 3 սենյականոց բնակարան Վերին Անտառային թաղամասում, Լեոնիդ Ազգալդյան փողոց 4/1 հասցեում։ Բնակարանը գտնվում է 3-րդ հարկում, ընդհանուր մակերեսը՝ 85.4 քմ։ Ունի հիանալի հատակագիծ, արևկող դիրք և գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։
Վերին Անտառայինը համարվում է Երևանի ամենահարմարավետ և պահանջված թաղամասերից մեկը։ Մոտակայքում են Կասկադը, Մոնումենտը, Շառլ Ազնավուրի տուն–թանգարանը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաև բազմաթիվ հանգստի և ժամանցի վայրեր։ Շենքն ունի բարեկարգ բակ և կանաչապատ տարածք։
Բնակարանի առանձնահատկություններն են․
• Վիտրաժային պատուհաններ
• Ջերմամեկուսացում և ձայնամեկուսացում
• Անհատական ջեռուցման համակարգ
• Բարձրակարգ վերելակ
• Գազի միացման հնարավորություն
Վաճառվում է 2 սենյականոց չբնակեցված բնակարան Երևանի Կենտրոնում, Անտառային փողոցում։ Շենքը 7 հարկանի է, բնակարանը գտնվում է 3-րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է դիզայներական գեղեցիկ ոճով՝ օգտագործելով միայն բարձրորակ և թանկարժեք գույք ու տեխնիկա։Բնակարանը ունի բաց պատշգամբ, որտեղից հիանալի տեսարան է դեպի փողոց։Շենքը գտնվում է Երևանի լավագույն փողոցներից մեկում, այն ունի ավարտական ակտ և սեփականության վկայական։Բնակարանը կարող է հարմար լինել ինչպես բնակվելու այնպես էլ գնելու և վարձակալության հանձնելու համար։
Կոդ 1723,
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Վարդանանց փողոցում՝ ստալինյան նախագծի շենքում։
Բնակարանը բաղկացած է հյուրասենյակից, 2 ննջարանից (մեկը՝ տնտեսական պատշգամբում), խոհանոցից և 1 սանհանգույցից։
Հատակին որակյալ փայտե մանրահատակ։
Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ։
Ծածքերը բետոնապատ են։