Ծարավ Աղբյուր փողոցում վաճառվում է 5 սենյականոց եվրովերանորոգված հարմարավետ բնակարան, որի ընդհանուր մակերեսը 238 քմ է և գտնվում է 4 հարկանի ակումբային` քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանն ունի գեղեցիկ դիզայներական լուծումներով ինտերյեր, բոլոր սենյակները և խոհանոցը մոդեռն ոճով կահավորված են, հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման և օդափոխության համակարգ, հատակը ծածկված է որակյալ լամինատով: Առկա է 2 լոգասենյակ և 1 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ապահովված է բոլոր հարմարություններով, ունի աշխատասենյակ` ներկառուցված դարակներով, 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Առկա է 2 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Բակը բարեկարգ է, ունի ամառային տաղավար և ընդհանուր օգտագործման 1146 քմ մակերեսով հողատարածք: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Վաճառքը ներառում է նաև 52 քմ ավտոկայանատեղի և 1146 քմ հողատարածքի 1/3-ի սեփականության իրավունք:
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US