Հանրապետության Հրապարակին կից վաճառվում է 81․3 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան։ Բնակարանը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագիծ քարե շենքի 2-րդ հարկում։
Վաճառվում է դիզայներական ոճով կապիտալ վերանորոգված բնակարան, հյուրասենյակն ունի երկկողմանի վիտրաժ պատուհան/դռներով գեղեցիկ տեսարան դեպի Մասիս սար, ննջասենյակը վիտրաժ երդիկով արևոտ լուսավորությամբ:Առկա են բոլոր կոմունալ հարմարությունները:
Բնակարանը գտնվում է շենքի վերջին 7-րդ հարկում, կա մասնավոր վերելակ միայն վերևի 3 հարկի հարևանների համար:
Վաճառվում է 39 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան Սարյան փողոցում 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Բնակարանը կահավորված է և ապահովված է կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Մոտակայքում են գտնվում Գլխավոր փոստը, Մալիբուի այգին, խանութներ և զվարճանքի վայրեր:
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Մալիբու այգու հարևանությամբ՝ Փարպեցի փողոցում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 60քմ, ունի 1 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, բաց պատշգամբ դեպի փողոց։ Գտնվում է 3 հարկանի ստալինյան նախագիծ քարե շենքի 3-րդ հարկում։