Վաճառվում է 3 սենյականոց բնակարան «Բյուրեղ» Բնակելի Համալիրում։Բնակարանը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 3րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 83 ք․մ․։Գտնվում է զրոյական վիճակում,վիտրաժային պատուհաններ և բաց բատշգամբ՝«Բյուրեղ» համլիրի տեսարանով։ «Բյուրեղ» Բնակելի Համալիրը բաղկացած է լինելու 7 բնակելի շենքերից և 2 հասարակական նշանակության շենքերից/բիզնես-կենտրոններից: Բնակելի շենքերից 6-ը լինելու են 16 հարկանի, իսկ 1 շենքը լինելու է 25 հարկանի: Շնորհիվ աշխարհագրական դիրքի և բարձր հարկայնության՝ բնակարաններից բացվելու է գեղեցիկ տեսարան մի կողմից դեպի Արարատ լեռը, իսկ մյուս կողմից դեպի Երևան քաղաքի կենտրոնական փողոցներ։ «Բյուրեղ» Բնակելի Համալիրը մայրաքաղաքի ամենագեղեցիկ և էլիտար թաղամասն է,որն ունի 1,2 հեկտար կանաչապատ գոտի, որից 5000 քմ լինելու է այգի, ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի դաշտ և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ։