Կոդ 2610 Վաճառվում է վերանորոգված, ընդարձակ բնակարան՝ Չարենցի փողոցի երկրորդ գծում։ Բնակարանը որակյալ վերանորոգված է։ Առկա են ընդարձակ նախասրահ, լուսավոր և մեծ հյուրասենյակ, լայն խոհանոց՝ հագեցած որակյալ կահույքով և տեխնիկայով, ինչպես նաև 4 ննջարան։ Մի ննջարան ունի սեփական սանհանգույց և հանդերձարան, երկրորդը՝ սեփական սանհանգույց, իսկ մնացածի համար նախատեսված է ևս մեկ սանհանգույց։ Հատակները պատված են մանրահատակով, իսկ պրեսգրանիտի հատվածներում և սանհանգույցներում գործում է հատակի ջեռուցում։ Բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ, առկա է անհատական ջեռուցման համակարգ։ Մուտքի մոտ կա խորդանոց։ Առկա է ավտոկայանատեղի՝ 2 մեքենայի համար, ավտոմատ դարպասներով, հավելավճարով։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US