Վաճառվում է 5 սենյականոց շքեղ, յուրահատուկ, ընդարձակ դյուպլեքս պենտհաուս 292քմ մակերեսով, որը գտնվում է Ավետիսյան փողոցում՝ նորակառույց շենքի 8 և 9 -րդ հարկերում: Բնակարանը եվրո վերանորոգված է, համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ունի անվտանգության և հակահրդեհային անհատական համակարգ: Տեղադրված է վիտրաժային պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են գեղեցիկ և յուրօրինակ կահույքով։ Բնակարանն ունի խորդանոց տանիքում՝ 15 քմ. մակերեսով, 150քմ մանսարդային տարածք: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Հավելավճարով կտրամադրվի ավտոկայնատեղի:
Շտապ վաճառվում է բնակարան Նալբանդյան փողոցում Բնակարանը կապիտալ վերանորոգված և կահավորված է Գտնվում է հատուկ նախագիծ ունեցող շենքում Շենքում առկա է վերելակ Մեծ բակ շքաբատժգամբ
Արաբկիր համայնքում նորակառույց շենքում վաճառվում է վերանորոգված 3 սենյականոց բնակարան՝ 88 քմ մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 3 մ է: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են ջեռուցման և օդորակման անհատական համակարգեր։ Սենյակները կահավորված են ժամանակակից կահավորանքով, հագեցած են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով,առկա է բաց պատշգամբ: Առկա է 2 սանհանգույց, որոնք երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Հավելավճարի դեպքում կվաճառվի նաև պարկինգ 1 մեքենայի համար նախատեսված։Շենքում գործում է անխափան վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Վերին Անտառային փողոցում - Մակերեսը՝ 106 ք. Մ։
Շենքի նախասրահը ունի ապակեպատ վիտրաժ գեղեցիկ տեսարանով դեպի Արարատ լեռ և Ազգային Ժողով: Շենքում գործում է ընդարձակ լողավազան պանորամիկ առաստաղային լուսավորությամբ ինչպես նաև շոգեբաղնիք, բարձրակարգ ֆիտնես կենտրոն: Անվտանգության տեսաձայնագրվող համակարգեր, շուրջօրյա պահակակետ, մուտքի դռան հեռախոսային տեսակապ բնակարանների հետ: Այս նորակառույց շքեղ բնակելի համալիրը տեղակայված է Երևան քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ՝ ձախակողմյան բարձրադիր լանջին: Այստեղից բացվում է մայրաքաղաքի լավագույն համայնապատկերներից մեկը:
Շենքից 2-3 րոպե ոտքով քայլելով կարելի է հասնել Շառլ Ազնավուրի տուն-թանգարան և Գաֆեսճյան թանգարան, Կասկադի շարժասանդուխքներ:
Վաճառվում է 4 սենյականոց բնակարան Մեծ Կենտրոնում՝ Արգիշտի փողոցում՝ նորակառույց շենքում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Ունի 2 սանհանգույց, 2 բաց պատշգամբ հիասքանչ տեսարանով։
Բնակարանը գտնվում է Երևան սրտում ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՐևԱՆՈՒԹՅԱՄԲ
Բնակարանը ամբողջովին վերանորոգված է և կահավորված
Բնակարանում առկա է բաց պատշգամբ
Մուտք հյուրասենյակից և ննջարանից դեպի պատշգամբ
Շքեղ բնակարան հիանալի տեսարանով դեպի քաղաք, իդեալական է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու հարմարությունը: Բնակարանում կատարվել է ժամանակակից վերանորոգում, այն հագեցած է բոլոր անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով: Հիանալի տեղադրությունը և զարգացած ենթակառուցվածքը այս բնակարանը դարձնում են իդեալական տարբերակ բնակության և ներդրումների համար:
Роскошная квартира с потрясающим видом на город, идеально подходит для тех, кто ценит комфорт и удобство. В квартире выполнен современный ремонт, она оснащена всей необходимой техникой и мебелью. Отличное расположение и развитая инфраструктура делают эту квартиру идеальным вариантом для проживания и инвестиций.
A luxurious apartment with a stunning city view, perfect for those who value comfort and convenience. The apartment has been recently renovated with a modern design and is equipped with all necessary appliances and furniture. Its excellent location and developed infrastructure make this apartment an ideal option for living and investment.
Արաբկիր համայնքում նորակառույց շենքում վաճառվում է լյուքս դասի վերանորոգված 3 սենյականոց բնակարան՝ 107 քմ մակերեսով, որը գտնվում է 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 3 մ է: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են ջեռուցման և օդորակման անհատական համակարգեր։ Սենյակները կահավորված են ժամանակակից կահավորանքով, հագեցած են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով,առկա է 2 բաց պատշգամբ: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով: Առկա է 2 սանհանգույց, որոնք երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Հավելավճարի դեպքում կվաճառվի նաև պարկինգ 50քմ մակերեսով 2 մեքենայի համար նախատեսված։Շենքում գործում է անխափան վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր:
Արշակունյաց պողոտայում ՝ Երևան մոլի հարևանությամբ վաճառվում է բազմաֆունկցիոնալ կոմերցիոն տարածք։ Ընդհանուր մակերեսը կազմում է 213 քմ. , գտնվում է 5 հարկանի առաջին գիծ քարե շենքի նկուղային հարկում։ Արժեքը՝ 300 000$:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոն համայնքում՝ Դեմիճյան փողոցի հատուկ նախագծի շենքում:Ունի 2 ննջարան, առանձին խոհանոց։ Պատուհանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։ Վաճառվում է մասնակի գույքով։ Արևկող և լուսավոր
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ Երևան ափի մեջ , բնակելի համալիրում , 17 հարկանի նորակառույց շենքի՝ 7-րդ հարկում։ Բնակարանը վերանորոգված է, և չբնակեցված։ Առկա բոլոր կոմունալ հարմարանքրնեը։ Առկա է 2 բաց պատշգամբ , որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Առկա է 2 սանհանգույց։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի, որը ներառված է արժեքի մեջ։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Արղության փողոցում նորակառույց շենքի 11-րդ հարկում, 56 ք.մ է մոդեռն վերանորոգված,վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին:
Մաշտոցի պողոտայում վաճառվում է 110 քմ մակերեսով ընդարձակ բնակարան։ Ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 սանհանգույց, զգեստասենյակ, բաց պատշգամբ՝հրաշալի տեսարան դեպի պողոտա։ Գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագիծ քարե շենքի 3-րդ հարկում։ Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին։
Վարդանանց փողոցում Հանրապետության Հրապարակի հարևանությամբ 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 5-րդ հարկում վաճսռվում է 3 սենյականոց բնակարան։ Շենքն ունի բետոնե ծածկեր և բարձր առաստաղներ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակման համակարգ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է, հագեցած կենցաղային տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բանկերը, խանութները և ժամանցի վայրերը: